News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ  քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մատաղիսի աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն արդարացման վճիռ կայացրեց. նախկին ամբաստանյալները անմեղ  ճանաչվեցին՝  ապացույցների անբավարարության հիմքով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ 2016թ. մարտի 17-ի որոշմամբ ճանաչել է  Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությանը, որպես բարոյական վնասի փոխհատուցում նախկին ամբաստանյալներին վճարել է 50 000 եվրո։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոռու մարզում 17-ամյա տղան խոտ տեղափոխելիս դիպել է էլեկտրալարերին ու հոսանքահարվելով՝ մահացել
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում...
Քաղաքացին Երեւան-Սեւան ավտոճանապարհին մնացել է քարերի տակ
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին քաղաքացին ընկել է ճանապարհին հարակից ձորը եւ հայտնվել քարերի վրա...
Փրկարարները քաղաքացուն վնասվածքներով դուրս են բերել ձորից
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը...
«Հաղթանակ» զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է 1.5 հա բուսածածկույթ
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ...
Հրդեհ Զովունի գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 19-ին, ժամը 20:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել...
Կիոտոյում անիմե ստուդիայի հրկիզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 34-ի
Kyoto Animation ստուդիայում հրդեհը բռնկվել էր հունիսի 18-ին, երբ 41-ամյա տղամարդը ներխուժել էր շենք բենզինի տարաներով եւ հրկիզել այն…
Ամենաշատ