News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովհաննես  Ավագյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7–ին կքննի  ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ գործարար Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ օգոստոսի 6–ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։

Ռոբերտ Մանուկյանը մեղադրվում է 6 ոստիկանի միայնակ ծեծի ենթարկելու մեջ` այն ժամանակ, երբ նրան բերման ենթարկելիս են եղել: Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել օգոստոսի 3-ին՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից հետո եղբոր`Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենա դեպքի վայրից հեռացնեուն դրդրելու կասկածանքով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն քննելով նրա պաշտպանի բողոքը, ձերբակալման որոշումն անօրինական է համարել ու նրան ազատ արձակել: Դրանից հետո Քննչական կոմիտեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրել ոստիկաններին ծեծի ենթարկելու, ինչպես նաև արդարադատության իրականացմանը կամ քննությանը խոչընդոտելու հոդվածներով և միջնորդություն ներկայացրել դատարանին՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու համար։

NEWS.am–ի հետ զրույցում Հովսեփ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողություններն արդարացնելու համար քննչական մարմինը որոշել է Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք առաջադրել նրանց ծեծի ենթարկելու ՝ իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով: Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Ռոբերտ Մանուկյանի ձերբակալումն անօրինական ճանաչելու որոշման մեջ դատարանը հստակ արձանագրել է, որ քննիչը Մանուկյանին բերման ենթարկելու որոշում կայացրած չի եղել, նրան ծանուցագիր չի ուղարկել, և ոստիկաններն առանց հիմնավորման են ցանկացել նրան բերել քննչական բաժին: Ըստ Սարգսյանի, նման պայմաններում, եթե անձի նկատմամբ փաստացի անօրինական գործողություն է իրականացվում, նա ունի պաշտպանվելու իրավունք: Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունում՝ հայտնելով, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ ոստիկանները ոչ իրավաչափ բռնություն են գործադրել, իսկ արդեն ոստիկանության բաժնում մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել:

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ: Պայթյունից հետո իրավապահներն աշխատելիս են եղել դեպքի վայրում, երբ Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրել են դեպքի վայրից, ապա քիչ անց վերադարձրել: Այս դրվագով մեղադրանք է առաջադրվել երկու անձի` Ռոբերտ Մանուկյանին և Մարկոս Մարկոսյանին, որը կալանավորված է։ Պայթյունի առթիվ քննություն է տարվում սպանության փորձի և պայթուցիկ նյութեր պահելու հոդվածներով: Այս դրվագով կալանավորված է 3 անձ:

Հավելենք, որ Ռոբերտ Մանուկյանը Աբովյանում գործող «Սիփան» պահածոների և ըմպելիքների գործարանի՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրենն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ