News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հարավկորեացի զինվորականները պնդում են, որ Հյուսիսային Կորեան կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ:

«Հյուսիսային Կորեան այս առավոտ Ճապոնական ծովի ուղղությամբ Կանվոնդո նահանգի Թհոնչհոն շրջանից կատարել է 2 չճանաչված արկերի արձակումներ»,- «Ռենհափ» գործակալության փոխանցմամբ՝ ասել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչները:

Հուլիսի 25-ից սկսած, երբ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հրաժարվել էին կատարել համատեղ զորավարժությունների չեղարկման մասին պահանջը, Հյուսիսային Կորեան անցկացնում է նոր տակտիկական հրթիռների փորձնական արձակումներ: Այսօրվա դեպքը այդ շարքում 6-րդն է: Փհենյանում հայտարարում են, որ դա անում են որպես «Հարավային Կորեայում միլիտարիստներին» զգուշացում:

Սեուլում եւ Տոկիոյում սա գնահատում են որպես նոր տեսակի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկում: ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեային արգելում է բալիստիկ հրթիռների մշակումն ու արձակումները՝ պատժամիջոցների խստացման սպառնալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Չինաստանում հայտարարել են, որ չեն ցանկանում լարվածության սրում տեսնել Կորեական թերակղզում
Հայտարարությունն արվել է մայիսի 3-ին Կորեական թերակղզում խաղաղության եւ անվտանգության հարցերով Կորեայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռո Կյու Դոկի հետ հանդիպման ժամանակ...
Լավրովը եւ Վան Ին քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում
«Քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք կարեւոր թեմաներ, այդ թվում՝ Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում, Իրանի միջուկային ծրագրի եւ իրավիճակը Կորեական թերակղզում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ