News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 16–ին ի նշան բողոքի՝ փակել էին Երևան-Սևան-Վարդենիս ավտոճանապարհի՝  Ծովակ գյուղի հատվածը։

Գյուղացիները պահանջում են ազատ արձակել նախօրեին ձերբակալված իրենց համագյուղացուն։ NEWS.am–ի հետ զրույցում Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը հայտնեց, որ օգոստոսի 15–ի երեկոյան ոստիկանները ձերբակալել են իրենց համագյուղացի Տարոն Խաչատրյանին:

Նա նշեց, որ ճանապարհը փակ  է մնացել շուրջ 40 րոպե։

«Վարդենիսի բաժնի ոստիկանները բանակցել են գյուղացիների հետ և պայմանավորվածություն ձեռք բերել, ինչից հետո ակցիայի մասնակիցները համաձայնել են բացել ճանապարհը»,–ասաց համայնքի ղեկավարը։

NEWS.am–ի տեղեկություններով՝ ձերբակալված Տարոն Խաչատրյանը «Սևան ազգային պարկի» անտառագետն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ