News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարը եւ իր շրջապատը անթաքույց հակակրանք ունի գիտության հանդեպ, ատում է գիտությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանն` անդրադառնալով նախարարի եւ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի իր դեմ հնչեցված մեղադրանքներին:

«2017 թվականին վարձակալել եմ «Ճառագայթային Բժշկության և Այրվածքների Գիտական կենտրոն» ՓԲԸ-ում 22.5 քառակուսի մետր տարածք, որտեղ օրենքով նախատեսված բոլոր համապատասխան գրանցումներն ու վճարումներն անելուց հետո բացեցի Ա/Ձ Դավիթ Գրիգորյան իրավաբանական անունով իմ ախտորորոշիչ լաբորատորիան: Տարածքը վարձակալել եմ կադաստրային արժեքի կրկնակի գնով՝ վճարելով ամսական 20000 ՀՀ դրամ եւ 4 հոգու աշխատանքով եմ ապահովել: Հիմա նախարարը չգիտի, որ վարչապետը խրախուսում է ձեռներեցությունը, որ մարդկանց աշխատանքով եմ ապահովում: Նախարաը շոու է սարքում`  տնօրենին պաշտպանելու համար: Այնինչ ես թանկարժեք սարքավորումներ եմ գնել, այնպիսի հետազատուություններ եմ անում, որոնք հիվանդանոցում չեն արվում: Եւ իրենց մեղադրանքները, որ հիվանդանոցում արվող հետազոտությունները իմ մոտ եմ տանում, հերյուրանք է, չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա` հավելելով, որ իր լաբորատորիան արդեն 1.5 ամիս տեղափոխվել է հիվանդանոցից:

Դավիթ Գրիգորյանը նշեց, որ իր լաբորատորայիում նաեւ փորձարարական նպատակներով կենդանիներ են պահվում, նաեւ չի արգելվու  շան արյուն հետազոտել, քանի որ գիտական կենտրոն է այն հանդիսանում:

Բժիշկը նաեւ հերքեց այն, որ ինքը մոտ հարաբերությունների մեջ է եղել նախկին տնօրենի հետ, նշեց, որ նրա դեմ էլ է խոսել, նույնիսկ իր ֆեյսբուքյան գրառումներում է քննադատել նրան:

Դավիթ Գրիգոյանը հավելեց, որ իր կենտրոնի լաբորատորայի երիտասարդ  բժիշկներից Արեւիկ Ասլանյանին նույնպես աշխատանքից ազատման ծանուցում է ուղարկվել, վերջինս նույնպես դիմել է դատարան:

Նշենք, որ լաբորատորիայի վարիչին իր ֆեյսբուքյան էջում պաշտպանել էր «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նարեկ Զեյնալյանը գրելով. «ՑԻՆԻԶՄ է, երբՃառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է բանվորի հաստիք։ Նույն կենտրոնի բակում արմատախիլ են արվել ծառեր՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։

սա իրավապահները պետք է ընդունեն որպես հաղորդում»։

Պատգամավորի այս գրառմանը արձագանքել էր առողջապահության  նախարար Արսեն Թորոսյանը` գրելով. «Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք լաբորատորիայի վարիչ լինելով, բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն, շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իսկ ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում: ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք, մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումը ուղարկվել է օրենքին տառին համապատասխան, իսկ ծառերի հատման գործով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառով:

Եվ վերջապես ՑԻՆԻԶՄ չէ արդյո՞ք կողմերից միայն մեկին լսելը և նման անպատասխանատու հայտարարություններ անելը»:

Դավիթ Գրիգորյանի խոսքով` ինքն անձամբ չի ճանաչում իշխանական պատգամավորին, սակայն ուրախ է, որ պատգամավորը պաշտօանում է իր արդար պահանջը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի Լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանին կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Սիմոնյանն ազատել է աշխատանքից` առաջարկելով բանվորի հաստիք:

Տպել
Ամենաշատ