News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մոտ 60 000 մարդ լքել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ կապված Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտության հետ, BirGün օրաթերթում գրում է մեկնաբան Գյուվեն Գյուրկան Օզտանը։

ԱԶԿ-ին անդամակցումը Թուրքիայի քաղաքացիների համար շատ դռներ է բացել եւ համարյա պարտադիր է եղել, եթե որեւէ մեկը ցանկացել է խոշորամասշտաբ տենդեր շահել կամ աշխատանք գտնել հարազատի համար, նշում է հեղինակը՝ հավելելով, որ Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետի ընտրություններում ԱԶԿ-ի պարտությունից հետո կուսակցության տնօրինության տակ եղած ռեսուրսները զգալիորեն կրճատվել են։

Նրա խոսքերով, ներկայում պայքար է գնում կարկանդակի մեծ կտորի համար, քանի որ կուսակցական էլիտան չի ցանկանում կիսել այն։

Մեկը մյուսի հետեւից կոռուպցիոն պատմությունների բացահայտմանը զուգընթաց՝ ԱԶԿ-ի կարեւոր անդամները հրաժարական են տալիս, որպեսզի նոր կուսակցություններ ստեղծեն, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուժ չի մնում, որպեսզի կանգնեցնի նրանց, քանի որ կուսակցությանն անդամակցությունը թանկ է նստում։ Երկրի պահպանողականներին միավորող Էրդողանի, որպես առաջնորդի, վարկանիշը կասկածի տակ է դրվում։

Էրդողանի դաշնակիցը՝ ազգայնականների առաջնորդ Դավլետ Բախչելին, տեսնում է, որ որոշ ընտրողներ, որոնք հեռացել են իշխող կուսակցությունից, իրեն են միացել, եւ հասկանալով, որ իր կուսակցությունը կարրող է առաջինը դառնալ Էրդողանի հետ դաշինքի լուծարումից հետո, ավելի է ուժեղացնում ճնշումը։ Հեղինակը նշում է, որ շատերը հասկանալով, որ ԱԶԿ-ն խորտակվում է, փախչում են նավից։

Նախարարները, որոնց ԱԶԿ-ն նշանակել է մասնավոր ոլորտից, խորացնում են իրավիճակը, քանի որ բյուրոկրատական մեխանիզմները, որը կառավարությունը պետք է կանոնակարգեր, ունակ չեն լուծել ամենահիմնական խնդիրները։

Մեկնաբանի խոսքերով, երկրում ներկա խնդիրների արմատական պատճառը նախագահական համակարգն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը