News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի, այնպես որ՝ պետք է հիասթափեցնեմ այն մի քանի մոլագարներին, որոնք անցած օրերին չէին կարողանում զսպել իրենց ոգեւորությունը այն կապակցությամբ, թե Քոչարյանը վատառողջ է»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին վերջին շրջանում երկու անգամ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել էր կալանավայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդեց նոր ապացույցներ պահանջելու վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները
Ըստ Հովհաննես Խուդոյանի` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում...
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը հետաձգեց փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդության քննությունը
Երկու դատախազն էլ դեմ էին այս փուլում փորձաքննության անցկացմանը․․․
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազները համաձայն չեն փաստաբանների փաստարկներին
Եթե պաշտպանական կողմը կոնկրետ տվյալներ ունի, նրան ոչ ոք չի զրկում կոնկրետ նյութն ուսումնասիրելու համար պահանջելու իրավունքից․․․
«Ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել եւ գնալ տուն». Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ
Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով եւ «Քոչարյան հերոս» վանկարկումով…
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական ​​նիստը
Որ դատարանի նախորդ նիստին փաստաբանները միջնորդություններ էին ներկայացրել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի նյութերի ամբողջ ծավալը տրամադրելու վերաբերյալ...