News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Սիրիայում այսպես ասած «Խաղաղության աղբյուր» անունը կրող գործողությունը դատապարտել  է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն հայտարարել է, թե որքան էլ Թուրքիան գործողության անունը դնի «Խաղաղության աղբյուր», միեւնույնն է այդ գործողությունից արյուն է հորդում, ոչ թե ջուր։ «Իմ ամենամեծ ցանկությունն է, որ մեկ վայրկյան առաջ սկսեն երկխոսությունը եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորվի խնդիրը»,–ասել  է Կիպրոսի թուրքական հատվածի թուրք նախագահը։

Այս խոսքերը, ինչպես որ սպասելի էր, կատաղեցրել են Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտարարել  է, թե Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը չափերն անցել է։  «Աշխարհում միայն Թուրքիան է ճանաչում Կիպրոսը որպես անկախ պետություն։  Շուտով կիպրոսցի մեր հայրենակիցները նախագահին լավ դասեր կտան»,–ասել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ