News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ֆիքեց այն, ինչ մենք գիտեինք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այնքան ակնհայտ է, որ հակասահմանադրական չէ և բոլոր շահարկումները անտեղի են։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը գալիս էր ֆիքսելու այն, ինչ մենք գիտեինք»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է  Եվրոպայի խորհրդի հետ գործարքի գնան Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց, Բադասյանն արձագանքեց․ «Նրանք, ովքեր խոսում են գործարքի մասին, լավ չեն պատկերացնում , թե Եվրոպայի խորհուրդը ինչ կառույց է և լավ չեն պատկերացնում ՀՀ կառավարության արժեքհամակարգը։ Նման բանի մասին խոսելն ուղղակի զվարճալի է»։

Նշենք ՝ Վանատիկի հանձնաժողովը կարծքի էր հայտնել, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող։

Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող․ ԵԽ-ն այց կկատարի Երևան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ