News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի տեղեկատվական այց՝ «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդից։

«Եվրոպայի խորհրդի պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ գործողությունների հարցերով փորձագետների խմբի (ԳՐԵՎԻՕ) ղեկավար՝ տկն Մրսլին Նադին, Եվրոպայի խորհրդի սահմանադրական իրավունքի հարցերով մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ տկն Վերոնիկա Բիլկովան, Սերբիայի խորհրդարանի անդամ՝ տկն Դուբրավկա Ֆիլիփովսկին, որը նաեւ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Բռնությունից զերծ կանանց ցանցի անդամ է, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: Պատվիրակությունը կմասնակցի մի շարք հանդիպումների՝ Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու եւ դրա դրույթներն ու նպատակները հստակեցնելու համար:

Այցը կներառի հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, որը վարելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը,երկկողմ հանդիպումներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի, Արդարադատության նախարարի եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ, հանդիպում ոստիկանության հետ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ եւ Երեւանում միջազգային համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս տեղեկատվական այցը հետեւում է Վենետիկի հանձնաժողովի՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հետեւանքների վերաբերյալ եզրակացության ընդունմանը, որով հստակեցվել էր, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող»,-նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ