News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե պետք է տարանջատվի հասարակությունը, ոչ թե հեղափոխականների եւ հակահեղափոխականների, այլ ստեղծողների եւ փախցնողների, եւ թող փախցնողները ամաչեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» ակումբի համաժողովի ժամանակ նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով, այն մարդիկ, որոնք մինչեւ 1988 թվականը ամաչում էին հասարակության մեջ երեւալ, նրանք հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել. «Սրան պետք է ձգտել զուսպ, նաեւ առանց լրատվամիջոցների:  Օրինակ, չավարտված պատերազմի պայմաններում գործող տնտեսության կառավարման խնդիրները եւ Հայաստանում, եւ Արցախում: Բաց, ազատական տնտեսությունն առայժմ Հայաստանի համար չէ: Պետք է բարձրացնել հասարակության իմունիտետը, սա պետք է դիմադրւթյան շարժում լինի իսկապես՝ ազգային կորիզը պահպանելու համար:

Շատ դեպքերում պարզ երեւում է՝ ովքեր են կանգնած հետեւի պլանում, սատանայի ականջները երեւում են շատ տեղերից: Ազգային բառից խրտնում են, խաչից խրտնում են, հավատքից խրտնում են»,-ընդգծեց Մանասերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ