News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշան է շնորհել Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում արժանիքների համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ալիեւան պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

Պուտինը պետական շքանշանը շնորհել է Նովո-Օգարեւոյի իր նստավայրում:

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սա գիտակցված որոշում է: Ոչ այն պատճառով, որ դուք եկել եք եւ որ դուք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյա եք: Ոչ, դա կապված է ձեր աշխատանքի, ձեր գործունեության, բարձր մակարդակով միջպետական կապերի աջակցման հետ, եւ մենք դա բարձր ենք գնահատում»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ շքանշանի հենց անվանումն ինքնին արտացոլում է այն, ինչ անում է Ալիեւան ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Ալիեւան իր համար մեծ պատիվ է անվանել այն, որ Պուտինն իրեն Ռուսաստանի իսկական բարեկամ է անվանել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ