News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ինքնահրկիզման փորձ կառավարության շենքի դիմաց։ Ձախորդ գործարարը բողոքում է բանկերից, իրավապահներից ու «քցողներից»։Վարչապետի «չելենջը»։ Հեռուստամարաթոնի ընթացքում Փաշինյանը երեք անվանիների  կոչ է արել ամենամսյա փոխանցումներով համալրել հիմնադրամի հանգանակությունը։Քիմ Քարդաշյանը դեռ չի արձագանքել, փոխարենը Փաշինյանի մարտահրավերն ընդունել է Արսեն Բաբայանը։ Նա կրկնապատկել է «խաղագումարը» եւ մարտահրավերը վերահասցեագրել իրեն կալանավորողներին։Հայաստանում պաշտոնյաները արագորեն ձեռք են բերում բդեշխի, մինչդեռ պետք է ձեռք բերեն «Հիսուսի բարդույթ»։ ՀՔԾ տարեդարձին Փաշինյանը խոսել է նաեւ քննիչների «գողգոթայի» մասին։ «Այս անգամ չես պլստա, Շերխան». Անվտանգության աշխատակիցները հատուկ գործողությամբ ձերբակալել են «Մաուգլիին»։Պատգամավոր Հայկ Սարգսյանի երազած Հայաստանը։ Ծառայությունից խուսափող զինապարտներին՝ 10 միլիոնի դիմաց  մեկամսյա ծառայության ուղարկելու օրենսդրական նախաձեռնությունը բախվեց պաշտպանության նախարարության բացասական վերաբերմունքին։

Կառավարության դիմաց այսօր մի քաղաքացի փորձել է ինքնահրկիզվել. Նա պնդում է՝ փորձել է բիզնեսով զբաղվել, սակայն իրեն խաբել են։ «Ինձ գցել են, բիզնեսով եմ զբաղվել, հարկերն ու տուրքերը մուծել եմ, վերջում էլ բանկերը խաբել-գցել են»,- ասել է նա։ Իրավապահներին հաջողվել է բռնել քաղաքացուն եւ տեղափոխել  Ոստիակնության կենտրոնական բաժին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ այսօր առավոտյան ավարտված  հեռուստամարաթոնին հանգանակվել է 9.856 հազար դոլար՝ 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով պակաս։ Հավաքված գումարը կծառայի Արցախում, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։

Հեռուստամարաթոնի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ երբ լրագրող էր, պարզել է, որ 27 տարվա ընթացքում հանգամանկվել է մոտ 370 միլիոն դոլար։ Մինչդեռ, Փաշինյանը հաշվարկել է, որ եթե 5 միլիոն հայ ամիսը 20 դոլար փոխանցի, ամեն տարի կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Վարչապետը հիմնադրամի էջում կարգավորում է արել, ըստ որի ամեն ամիս իր հաշվից 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամին, եւ մարտահրավեր է նետել երեք անվանի հայի։

Սերժ Թանկյանն ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը եւ պատրաստակամություն հայտնել ամեն ամիս 23 դոլար նվիրաբերել  «Հայաստան» հիմնադրամին: Իր հերթին հայտնի երաժիշտը մատնանշել է թատերագիր Վահե Բերբերյանին, պրոդյուսեր Էրիկ Իսրաիլյանին, դերասանուհի Անժելա Սարաֆյանին:

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը եւս ընդունել է Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 22-23 դոլար փոխանցել համահայկական հիմնադրամին:

Քիմ Քարդայանը դեռ չի արձագանքել Փաշինյանին, սակայն նրա փոխարեն կոչին միացել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը. նա խոստացել է ամեն ամիս, մինչև իր քարտի ժամկետի ավարտը, վարչապետից կրկնակի ավելի՝  20 հազար դրամ փոխանցել հիմնադրամին։ Նա իր հերթին մարտահրավեր է նետել երեք հոգու։

Երբ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի, չարաշահումների մասին, քաղաքական իրավիճակի եւ նրբությունների բերումով, ցավոք, երբեմն ընկալվում է, որ մենք նկատի ունենք միայն նախկին պաշտոնյաներին, Հատուկ Քննչական ծառայության օրվա առիթով ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը, ավելացնելով, որ ավելի շատ նկատի ունի գործող պաշտոնյաներին, որովհետեւ եթե չարաշահումների դեմ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա ընդամենը կլինի քաղաքական կոնյուկտուրա:

Աստվածաշնչից երկրի վարչապետը եւս մեկ հիշատակում է արել, երբ խոսել է  կոռուպցիոն գործերից իր անբավարարվածության մասին, թեեւ, դա պայմանավորել է քննիչների ծանրաբեռնվածությամբ։

Հիսուսի բարդույթով աշխատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին արձագանքելով՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին ասել է, որ մշտապես է առաջնորդվում այդ կանոններով:

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաեւ «Մարտի 1»-ի գործով դատական նիստի ընթացքում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի միջև վիճաբանությանը։

Բացառիկ իրավիճակ է, Մոսկվայում դասավանդող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու առիթով ասել է գործող  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը նախկինում Կոստանյանի տեղակալն էր։ Հետախուզման համար կան սահմանված ընթացակարգեր, մեր պարտքն է այդ ընթացակարգով անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, նշել է նա։

Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը երեկ էր մահացել Պյատիգորսկում՝ գազի պայթյունի հետեւանքով փլուզումից, Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է, լրագրողներին ասել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Կարապետյանի ու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահվան կապը Մարտի 1-ի գործի հետ՝ Դավթյանը քիչ հավանական է համարում։

Ազգային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների  աշխատակիցները հայտնաբերել են «Մաուգլի» մականվամբ 31-ամյա Արայիկ Սարգսյանին, որը այս տարվա նոյեմբերի 18-ին հիվանդանոցից դիմել էր փախուստի։ Մաուգլիին հայտնաբերելու և վնասազերծելու գործողությունը կրել է «Այս անգամ չես պլստա, Շերխան» անունը։

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի ընդունման դեպքում բանակում ծառայողների թիվը միայն ավելանալու է, վստահ է նախաձեռնության հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի խոսքով՝ իր երազած Հայաստանում այլեւս ոչ ոք պարտադիր չի ծառայելու։  Օրինագծով նախատեսվում է, որ զինապարտ երիտասարդները կարող են վճարել 10 մլն դրամ, անցնել մեկամսյա արագացված ծառայություն բանակում եւ ազատվել երկու տարով ծառայելու պարտականությունից:

Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնության հանդեպ պաշտպանության նախարարության վերաբերմունքը բացասական է, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն անհնար է համարում մեկ ամսում զինծառայության կազմակերպումը։

Շարունակում ենք մեր աղմկահարույց բացահայտումները, ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտարարել է Երեւանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանին նվիրած մեքենաների դիմաց գործարքներին։ Նրա խոսքով՝ քաղաքի կառուցապատումը վերածվել է առեւտրի։ Այլ մանրամասների թվում, Խաժակյանը տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունը թույլտվություն է ստացել 12 հարկի փոխարեն կառուցել 22 հարկանի շենք։ 

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.63 դրամով եւ  կազմել 477.88 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.27 դրամով եւ հասել 525.91 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով եւ կազմել  615.99 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան աճել է եւ կազմել 7.46 դրամ։

Շաբաթ օրը Հայաստանի առանձին մարզերում, իսկ կիրակի օրը մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը փոքր-ինչ կբարձրանա: Երեւանում հանգստյան օրերին անձրեւներ կտեղան: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +10+12:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ