News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ. «Հարգելի հայրենակիցներ,

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին:

30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան:

Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց:

1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում կազմակերպված՝ ազգությամբ հայ քաղաքացիների զանգվածային ջարդերը Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հայատյացության և հայերին բռնի տեղահանելու քաղաքականության հետևանք էին: Շուրջ մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բռնության և սպանությունների միջոցով Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց հասնել իրենց նպատակին. 1905 և 1918 թվականների ադրբեջանական վայրագությունները վերապրած Բաքվի հայկական համայնքը 1990 թվականի հունվարին դադարեց գոյություն ունենալ, իրենց ծննդավայրից զրկվեցին մարդիկ, որոնք Բաքուն համարում էին հարազատ և իրենց աշխատանքով ու տաղանդով հարստացրել էին այդ քաղաքը:

Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ ադրբեջանական իշխանությունները մինչև օրս պատասխան չեն տվել էթնիկ հողի վրա հարյուրավոր մարդկանց սպանության, խոշտանգումների, բռնագաղթի, նրանց գույքի և սեփականության հափշտակման համար՝ հանցագործության անպատժելիությամբ, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ատելության շարունակվող քարոզչությամբ այսօր էլ խրախուսելով նման հանցագործությունները և վտանգելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ:

Այսօր գլուխ խոնարհելով մեր նահատակների հիշատակի առջև, ավելի քան երբևէ պետք է գիտակցենք, որ համախմբվածությամբ և միասնությամբ, համատեղ ջանքերով պետք է ամեն ինչ անել՝ հետայսու բացառելու նման հանցագործությունների կրկնությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
Այժմ կողմերը բանակցում են մի տարբերակի շուրջ, որը ենթադրում է միջազգային մեխանիզմների ստեղծում․․․
Լեռնային Ղարաբաղն անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո...
Հայաստանում իշխանափոխությունը թույլ կտա վերադառնալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի քննարկմանը. Աբրահամյան
Բացի այդ, ըստ նրա, միջազգային դերակատարները քաջ գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը...
Արցախի արտգործնախարարը կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսմանը
Պատասխանելով Ֆրանսիայի դերի մասին հարցին՝ նախարարը նշել է Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու․․․
Ադրբեջանի հետ լիարժեք ձեւաչափով երկխոսություն հնարավոր է միայն միջազգային ձեւաչափով․ Արցախի արտգործնախարար
Նախարարը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո ՌԽԿ-ի միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ․․․
Ադրբեջանն անօրինականորեն բնակեցնում է օկուպացված հայկական քաղաքներն ու գյուղերը. Արցախի արտգործնախարար
Ադրբեջանն անօրինական կերպով բնակեցնում է հայկական գյուղերն ու քաղաքները...
Ամենաշատ