News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա». Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կառավարության նիստում։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վարչապետից կոռեկտություն է պահանջում։ Այդ ելույթը գրաքննություն սկսելու հստակ ցուցում է»։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք. Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ գեներալի առողջական վիճակի մասին։ Անասնապահները բողոքում են մորթը միայն սպանդանոցներում անելու պահանջից։ Նրանք խոստանում են շարունակել բողոքի ցույցը։ Գրիգորյանը չի ցանկացել ցուցմունք տալ «Մարտի 1-ի» գործով. «Մարտի 1-ի» գնահատականը կտա պատմությունը։  Ռիտա Սարգսյանի մասին կեղծ լուրերի քանակը կտրուկ ավելացել է. երրորդ նախագահի փաստաբանի հայտարարությունը։ Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի». Իրավապահները «գետնին պառկեցնելու» շուրջկալներ են իրականացրել։ Տորթով, շամպայնով ու բենգալյան կրակներով. Նարեկ Մալյանը քննիչի համար ծաղկեփնջով է ներկայացել հոբելյանական հարցաքննության։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերից: Նրա խոսքով՝ Հայաստանում կա հեռուստաալիք, որ երբ միացնում ես, պարտադիր որեւէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգեւորված հարցազրույց է տալիս ու բացատրում է հանրությանը, թե որտեղ են ձմեռում խեցգետինները:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, պահանջում, որպեսզի նա չպիտակավորի հեռուստաընկերություններին եւ ելույթներում կոռեկտ լինի։ «Սա հեռուստաընկերություններին լռեցնելու հերթական փորձն է։ Նմանատիպ ելույթը գրաքննություն սկսելու և հեռուստաալիքները վերահսկելու հստակ ցուցում է», նշված է «Մեդիա պաշտպանի» հաղորդագրությունում։

Եթե գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Գեներալի մյուս պաշտպան Լեւոն Բաղդասարյանը հիշեցրել է ամիսներ առաջ պրոֆեսոր Ավետյանի հայտարարությունը, որ այդպիսի  դիսբալանսով Գրիգորյանը սրտի խնդիր է ունենալու, իսկ իրենց ահազանգերը ոչ  ոք բանի տեղ չէր դնում։ Բժիշկն, ըստ նրա, ասել է, որ Ֆրանսիայում հիվանդին այսպես վերաբերվելու դեպքում իրենց կդատապարտեին։ Պաշտպանը նաեւ նշել է, որ «Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանը չի ցանկացել բացատրություններ կամ  ցուցմունք տալ։ «10 տարի առաջ հրապարակը գոռում էր՝ Մանվել, Մանվել, այսօր բացասական է գոռում. ոչ ոք չունի այն երաշխիքը, որ մի քանի տարի հետո ուրիշ բան չեն գոռա։ Չեմ ցանկանա անձնավորել, թեպետ կրողը բուրգի գլխին կանգնած ղեկավարն է», ասել է գեներալի պաշտպանը։

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ բողոքող ակտիվիստների խումբը բուժկենտրոնի փոխտնօրենից ճշտել է, որ գեներալը գտնվում է կայուն ծանր վիճակում, բժիշկը նույնիսկ ծիծաղելի է համարել հարցը, թե որքան մեծ է նրան դուրս գրելու հավանականությունը։ Այնուհանդերձ ակտիվիստներն իրենց ակցիաները կվերսկսեն, երբ Գրիգորյանը կարողանա տեղաշարժվել։

Կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում սահմանափակող կառավարության որոշման դեմ։  Նրանց հետ հանդիպման է եկել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Ցուցարարները բողոքել են սպանդանոցների սակավությունից, լրացուցիչ ծախսերից եւ անասունը կենդանի վիճակում սպանդանոց հասցնելու դժվարություններից։  Տեսչության պետն անասնապահների դիտարկումների մի մասն ընդունելի է համարել եւ հիշեցրել, որ հիմա 22 գործող սպանդանոց կա, 20-ն էլ մեկ ամսվա ընթացքում կավարտեն։

Ցույցի վերաբերյալ վարչապետը ֆեյսբուքյան գրառում է արել, նշելով, որ մսավաճառների ակցիայի  վայրում  մեծ աղբաման կա, սակայն նրանք հեռացել են՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: «Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք», գրել է Փաշինյանը:

Եթե կառավարությունը որոշել է, որ հունվարի 15-ից պիտի խանութները 5-րդ ձևաթղթով միս ընդունեն, ապա առավոտյան միս չի մտնի Երևան, ցույցի ավարտին ասել են  անասնապահները։ Իրենց պահանջը՝  թողնել աշխատել առանց 5-րդ ձևի, մինչև անհրաժեշտ քանակի սպանդանոցներ բացելը, դիմումի տեսքով փոխանցել են  կառավարություն, նաեւ խոստացել վաղը կրկին հավաքվել նույն տեղում։

Տեղեկատվական դաշտում կտրուկ ավելացել է տիկին Ռիտա Սարգսյանի բարի համբավը ոտնահարող, կեղծ լուրերի քանակը, Ֆեյսբուքում գրել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Ըստ նրա՝ տեսանելի են նաեւ նման անբարո մեթոդների պատվիրատուների ականջները: Փաստաբանն առաջարկել է մահացած զինծառայողի մորը՝ հերքել Ռիտա Սարգսյանի հասցեին կառավարության առջեւ ցույցի ժամանակ հնչեցրած մեղադրանքները։

Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի»։ Մայրաքաղաքում հերթական միջոցառման ժամանակ ոստիկանները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել եւ առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ եւ սառը զենք։

Հայաստանի կառավարությունը սկսել է բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացումը, սակայն իրավապահ մարմինների կողմից անցյալում կատարված բռնության եւ անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունը սահմանափակ է մնացել, նշված է Human Rights Watch 2020 համաշխարհային զեկույցում:

Հայաստանում ձիթապտուղ աճեցնելու փորձեր արդեն կան,  կառավարության նիստում Հայաստանում ձիթապտղի արտադրությամբ զբաղվող մի ընկերությանն մաքսային արտոնություններ տրամադրելու հարցի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր հանդեպ հերթական քրեական գործ հարուցելու առիթով ընկերների հետ տորթով, շամպայնով ու հրավառությամբ, նաեւ քննիչի համար ծաղկեփնջով այցելել է Արաբկիրի քննչական բաժին։  «Սորոսականները» տարբեր կեղծ եւ սուտ մատնություններով փորձում են քրեական հետապնդման ենթարկել ինձ, սակայն ապարդյուն», ասել է նա:

Ռուսաստանի Պետական դուման համաձայնություն է տվել նախագահի կողմից դաշնության վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակմանը: Նախօրեին ամբողջ կազմով հրաժարական էր տվել Դմիտրի Մեվեդեւի գլխավորած կառավարությունը. Նախկին նախագահ Մեդվեդեւին գործող նախագահ Պուտինը մտադիր է նշանակել  Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով եւ կազմել 479.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.44 դրամով ու կազմել 535.12 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.09 դրամով ու հասել 626.18 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.79 դրամ։

Հունվարի 17-ի գիշերը Հայաստանի որոշ վայրերում սպասվում է ձյուն: Օրվա երկրորդ կեսին տեղումները կդադարեն։ Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում առաջիկա գիշերը սպասվում է թույլ ձյուն, իսկ ցերեկը օդերեւութաբանները խոստանում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +3+5:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ