News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն նախատեսում է խստացնել վիզայի տրամադրման կանոններն այն զբոսաշրջիկների համար, որոնք այցելում են երկրում ծննդաբերելու՝ իրենց երեխաների ավտոմատ քաղաքացիություն ստանալու նպատակով: Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմում աղբյուրներին:

Պորտալի տեղեկություններով՝ ծրագրված միջոցառումներով նախատեսվում է B տեսակի վիզա ստացողներին ներկայացվող պահանջների խստացում, որը տրվում կարճաժամկետ այցելությունների համար զբոսաշրջային եւ գործնական նպատակներով: Եթե իրավասու մարմինները կասկածեն վիզա հայցողի քաղաքացիություն ստանալու նպատակները, իրավունք ունեն վիզան մերժելու: Պարբերականը նաեւ նշում է, որ ԱՄՆ իսկապես գործնական նպատակներով մեկնող հղի կանայք անհրաժեշտ թույլտվություն ստանալու հետ կապված խնդիր չեն ունենա:

Պետքարտուղարությունում պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այս միջոցառումները թելադրված են ազգային անվտանգությամբ, ինչպես նաեւ քրեական գործունեությամբ՝ կապված, այսպես կոչված, ծննդաբերական տուրիզմի հոտ: Մինչդեռ պորտալը նշում է, որ որոշումը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրի միգրացիոն քաղաքականության խստացմամբ:

«Ծննդաբերական տուրիզմի» արդյունքում ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած երեխաների ստույգ թիվ չկա, բայց միգրացիայի հետազոտմամբ զբաղվող ամերիկյան կենտրոններից մեկի գնահատականներով՝ այն կազմում է ամեն տարի մոտ 33 հազար նորածին: Associated Press գործակալության տեղեկություններով՝ Չինաստանը, Ռուսաստանը եւ Նիգերիան քաղաքացիների թվով առաջատար են, որոնք տուրիստական վիզայով ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ