News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներքին գործերի նախարարության ստեղծումը կարեւոր նշանակություն ունի Ոստիկանության խորհրդարանական եւ հանրային վերահսկման մեծացման տեսակետից: Այս մասին փետրվարի 25-ին «Բարեփոխումների ռազմավարությունը Ոստիկանությունում. 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը» թեմայով քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե  Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սպասվող բարեփոխումների նպատակն է Ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը փոխելը եւ վստահությունը մեծացնելը:

«Փոփոխությունները կարեւոր են ե՛ւ բուն Ոստիկանության, ե՛ւ ընդհանրապես Կառավարության համար՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից»,- նշեց նա:

Քրիստինե Գրիգորյանը հավելեց, որ կարեւոր է երկու մոտեցման համատեղումը՝ ներառականությունը եւ հասարակայնության հետ մշտական կապը, քանի որ հետխորհրդային տարածքի երկրների փորձը ցույց է տվել, որ «վերեւից» նախաձեռնված, այսինքն՝ քաղաքական պատճառներով փոփոխությունները կայացած չեն:

«Կարեւորագույն խնդիր է կադրերի պատրաստման ոլորտում մոտեցումների եւ մեթոդների փոփոխությունը, ինչպես նաեւ ոստիկանական ծառայության գրավչության մեծացումը: Կարեւոր է նաեւ վերանայել մունիցիպալ ոստիկանության գործառնական պարտականությունները, որը պետք է վերլուծական աշխատանք կատարի եւ իրավապահ մարմիններին տեղեկություններ տրամադրի, ինչը կմեծացնի հետաքննությունների արդյունավետությունը»,- պարզաբանեց փոխնախարարը:

Նա շեշտեց, որ օպերատիվ արձագանքման կենտրոնի ստեղծումն աստիճանաբար կհանգեցնի նրան, որ ապագայում քաղաքացիները կկարողանան մեկ համարով օգնության դիմել տարբեր ծառայությունների:

Նրա խոսքով՝ բարեփոխումների ֆինանսական գնահատում առայժմ չի կատարվել, քանի որ նախ ամհրաժեշտ է աուդիտ անցկացնել եւ գնահատել ռեսուրսային բազան:

«Ինչ վերաբերում է ԱԻՆ-ի եւ ՆԳՆ-ի հնարավոր միավորմանը, ապա այս հարցը լրացուցիչ քննարկումներ է պահանջում»,- ամփոփց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ