News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 16-ից 23-ը ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերը կիրականացնի գրավոր ընթացակարգով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը։

Վերջինս տեղեկացրեց, որ անձնային շփումները հնարավորինս բացառելու համար գործին մասնակցող անձանց հորդորել են խուսափել փաստաթղթերը առձեռն դատարանի գրասենյակ հանձնելուց և դրանք ուղարկել փոստով, իսկ գործին մասնակցող անձանց խնդրել են գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճենները ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու համար դատարանի գրասենյակ ներկայանալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Արսեն Մկրտչյանը նշեց, որ համալիր միջոցառումներ են իրականացնում ինչպես դատարանի տարածքը, այնպես էլ դատական նիստերի դահլիճները ախտահանելու համար։ Նրա խոսքով՝ դատարանի աշխատակազմն ապահովված է անհրաժեշտ ձեռնոցներով, դիմակներով։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Բարձրագույն դատական խորհուրդը՝ առաջարկելով բոլոր դատարաններին և դատավորներին իրենց գործառույթները հնարավորինս իրականացնել օրենքով սահմանված գրավոր ընթացակարգերով։

Բացի այդ, հանձնարարվել է դատարանների նախագահներին, դատական դեպարտամենտին և դատական կարգադրիչների ծառայությանը ապահովել աշխատակիցների որոշ մասի աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Նշենք, սակայն, որ դատական նիստերը հետաձգելու որոշում դեռևս չի կայացվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ