News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Գերմանական ԶԼՄ-ները «բռնացրել» են կանցլեր Անգելա Մերկելին կեղծիքի մեջ: Կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում Գերմանիայի կառավարությունը բազմիցս կոչ է արել բնակչությանը պահպանել հանգստություն, չմատնվել խուճապի, այդ թվում՝ սպառողական իրարանցմանը, գրում է ՄԿ-ը:

Գերմանիան հայտնվել է այն եվրոպական երկրների շարքում, որոնց բնակիչները խուճապահար սկսել են գնել խանութներում պահպանման երկար ժամկետ ունեցող եւ առաջին անհրաժեշտության ապրանքներ, օրինակ, զուգարանի թուղթ:

Կանցլերը ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում կոչ է արել համաքաղաքացիներին գործել խելամիտ ու հիշել ուրիշ մարդկանց մասին, որոնց համար մի օր կարող են չբավարարել ապրանքներն այն պարզ պատճառով, որ մարդիկ խուճապահար ձեռք են բերել դրանք մեծ բաժիններով:

«Սպառողները բացարձակապես չեն ցուցաբերում համերաշխություն միմյանց նկատմամբ»,-հայտարարել է Մերկելը:

Բայց հենց նրան են պապարացիները նկարել Բեռլինի խանութներից մեկում զուգարանի թուղթ գնելիս: RTL-ի հաղորդմամբ՝ կանցլերի զամբյուղում կար լոգանքի գել, օճառ...

Ճիշտ է, հրապարակման մեջ չի նշվում, թե ինչ չափաբաժնով է Մերկելը գնել զուգարանի թուղթը: Դատելով զամբյուղի հրապարակված լուսանկարից՝ նա պարզապես համալրել է իր տան անհրաժեշտ եւ սպառված ապրանքները: Այսպես, կանցլերը գնել էր չորս շիշ գինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ