News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մադրիդում COVID-19 կորոնավիրուսից մահացածների մարմինները կպահեն Սառցե պալատի սահադաշտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Մինչ այժմ Մադրիդում կորոնավիրուսից մահացել է 1263 մարդ, երկրում մահացածների ավելի քան կեսը։ Միայն վերջին օրվա ընթացքում մայրաքաղաքի տարածաշրջանում 242 մահ է գրանցվել։

Տարածաշրջանային իշխանությունները ուզում են որպես մորգ օգտագործել Սառցե պալատը, որտեղ տեղակայված է 1800 ք/մ տարածքով մեծ սահադաշտ, հայտնում է Español-ը։

Երկուշաբթի Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան Իսպանիայի կառավարությանը ծանուցել է այն մասին, որ Մադրիդի թաղման բյուրոները չեն կարողանա հետագայում հաղթահարել իրավիճակը, մորգի աշխատակիցները չունեն պաշտպանական համազգեստներ, որպեսզի աշխատեն COVID-19-ով վարակված մարմինների հետ։ Առողջապահության նախարարությանն ուղղված նամակում Ալմեյդան նշել է, որ թաղման բյուրոների աշխատակիցները կդադարեցնեն ծառայություններ մատուցել, քանի որ մնացել են առանց պաշտպանիչ նյութերի բավարար քանակի։

Ընդ որում, թաղման բյուրոները կշարունակեն զբաղվել այն մարդկանց մարմիններով, որոնք մահացել են այլ պատճառներով։

Որպես իրավիճակից ժամանակավոր ելք, կծառայի Սառցե պալատը, ուր մարմինները կտանեն արտակարգ իրավիճակների ստորաբաժանման զինվորականները, հայտնում է El País-ը՝ հղում կատարեով ՊՆ-ի աղբյուրներին։

Սառցե պալատը հեռու չէ Ifema ցուցահանդեսային համալիրից, որը հոսպիտալի է վերածվել COVID-19-ով վարակվածների համար, քանի որ հիվանդանոցներում տեղերն այլեւս չեն բավարարում։

Կորոնավիրուսից մահերի թվով Իսպանիան երկրորդն է Եվրոպայում՝ Իտալիայից հետո։ Մարտի 23-ի դրությամբ գրանցվել է ավելի քան 33 000 վարակման դեպք, նրանցից 2182-ը մահացել է, 2355-ը գտնվում է ծանր վիճակում, առողջացել է 3355 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ