News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը


Ցանկալի է,որ լրագրողներն աշխատանքը կատարեն տանից: Այս մասին այսօր`մարտի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«Ցանկալի է,որ լրագրողներն աշխատանքը կատարեն տանից։ Այս օրերին բոլոր պետական մարմինները չեն աշխատելու։ Ամբողջ տեղեկությունը մաքսիմալ հասանելի է լինելու առցանց։ Այսինքն` բոլոր սահմանափակումները կիրառվելու են, եթե ելքի նպատակը չկա, ուրեմն դուք նույնպես պետք է մնաք տանը եւ աշխատեք տանից»:

Նշենք, որ Պարետատունը քիչ առաջ խստացրեց արտակարգ դրության պայմանները: Քաղաքացիները այսօր ժամը` 23:00-ից չեն կարող առանց տեղաշարժման թերթիկի եւ անձը հաստատող փաստաթղթի առկայության դուրս գալ բնակարաններից:

Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկա օրերին աշխատելու ընթացքում լրագրողների տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենան բեյջեր:
«Հարգելի լրագրողներ
Առաջիկա օրերին աշխատելու ընթացքում ձեր տեղաշարժը չի սահմանափակվի, եթե ունենաք բեյջեր
Քաղաքացիների դեպքում պետք է լինի լրացրած ձևաթուղթ, կամ ձևաթղթի տրամաբանությամբ ձեռագրով գրված թուղթ»,- գրել էր նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ