News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 30
USD
498.43
EUR
548.22
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Եվրոպական ավտոպրոմի համար «սեւ օրեր» են. գործարանների աշխատանքի դադարեցումից հետո 14 մլն մարդ կարող է զրկվել աշխատանքից: Նման հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Պատճառը բոլորին հայտնի է՝ կորոնավիրուս, գրում է RG-ը:

Ինչպես նշել է ACEA-ի ղեկավար Էրիկ-Մարկ Ուիթեմը, սա ամենակոշտ ճգնաժամներից է, որի հետ երբեւէ բախվել են:

Նա ԵՄ իշխանություններին կոչ է արել հավելյալ միջոցներ ձեռնարկել ավտոմոբիլային ընկերություններին, ավտոպահեստամասերի մատակարարներին եւ դիլերներին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայում գործում է 229 ավտոգործարան, որտեղ աշխատում է 2,6 մլն եվրոպացի: Շատ ընկերություններ հայտնել են ձեռնարկությունների ժամանակավոր փակման մասին: Ավտոմոբիլային արդյունաբերության շրջանառությունը կազմում է Եվրամիության ՀՆԱ-ի 7%-ը:

Կորոնավիրուսն ազդել է նաեւ ռուսական գործարանների վրա: Օրինակ՝ Կալուգայում եւ Նիժնի Նովգորոդում Volkswagen Group Rus-ը դադարեցրել է աշխատանքը եվրոպական գործարաններից մատակարարվող ավտոմասերի պակասի պատճառով:        

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ
Համաշխարհային հանրությունը պայքարում է սրընթաց տարածվող SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ...
Կորոնովիրուսի պատճառով ո՞ր երկրներն են հետաձգել ընտրություններ. «Իմ քայլի» պատգամավորի գրառումը
«Ինքնամեկուսացման խորհուրդներ». Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը (վիդեո)
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն 14-օրյա պարտադիր մեկուսացման...
Voice of America. «Սոցիալական հեռավորության» պահպանման գործողության ժամկետը կերկարացվի մինչեւ ապրիլի 30. Թրամփ
Թրամփը համոզմունք է հայտնել, որ վերապրած ճգնաժամը վերջնարդյունքում ամերիկացիներին ավելի ուժեղ կդարձնի…
Գերմանիայի Հեսեն հողի ֆինանսների նախարարի մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համավարակի հետ․ DW
Մահից մի քանի օր առաջ նախարարը ներկայացրել էր դաշնային հողի խորհրդարանին բազմամիլիարդանոց ծրագիր, որը ենթադրում էր, նախ, աջակցություն համավարակի հետեւանքներից տուժած բիզնեսին․․․
Քնեք առանձին մահճակալներում. նախարարությունը պարզաբանում է` ինչպես ապրել ռիսկի խմբի անձանց հետ
Մտապես օդափոխեք սենյակը…