News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան կորոնավիրուսի պատճառով բոլոր միջազգային չվերթները չեղարկել է, իսկ միջքաղաքային փոխադրումները կիրականացվեն շրջանների ղեկավարների թույլտվությամբ, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ANews։

Էրդողանը նաեւ հայտնել է, որ քաղաքացիները պետք է միայն անհրաժեշտ գնումների համար դուրս գան տներից եւ պետք է կամավոր ինքնամեկուսացվեն։

«Եթե չենք ուզում, որ այդ միջոցառումները անցնեն մյուս փուլ, մենք պետք է տառացիորեն պահպանենք կամավոր կարանտինի պայմանները։ Ի՞նչ է նշանակում կամավոր կարանտին։ Դա նշանակում է՝ դուրս մի եկեք ձեր տներից»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը։

Ինչպես նշում է կայքը, վերջին տվյալներով՝ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 698 եւ 92 մահվան դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ