News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հասկանալի է, որ բջջային սիմ քարտերի միջոցով տեղորոշման ճանապարհով պետությունը կարող է կարիք ունենա հասկանալու, թե որ երկու անձը կամ երկու եւ ավեի անձինք են գտնվել միեւնույն տարածքում, որ հնարավոր լինի համաճարակը կանգեցնել, տեղորոշման պահը, միանշանակ հասկանալի է, բայց ինձ հասկանալի չէ՝ ինչ է տալու պետությանը տվյալը, թե երկու մարդ, մեկը՝ Նորքի մասիվից, մյուսը՝ Հարավ-Արեւմտյան թաղամասից, երբ եւ քանի անգամ են իրար հետ հեռախոսով խոսել, ի՞նչ է տալու այս զանգի փաստը: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, ԱԺ-ում համաճարակի հետեւանքով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքներին միջամտելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ իր հարցն ուղղելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Ի պատասխան Բադասյանը նշեց. «Զանգի կարեւորությունը հետեւյալն է՝ պատկերացրեք, ինձ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նախորդ 14 օրվա ընթացքում իմ լոկացիան բավարար չէ ինձ հետ շփվածներին բացահայտելու համար, որովհետեւ շփման շրջանակը լայն է: Հետեւաբար 14 օրվա ընթացքում իմ կատարած զանգերի, իմ կոնտակտների վերհանումը, նրանցից հեռախոսազանգի միջոցով ճշտելը՝ արդյոք նրանք հանդիպել են ինձ այսինչ ամսաթվից այսինչ ամսաթիվը կարեւոր է»:

Նրա խոսքով՝ եւ տեղորոշման, եւ զանգերի կատարման տվյալները մի կենտրոնում գեներացնելը կնպաստի, որ այդ վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան միջոցառումներ ձեռնարկել եւ իրականցնել:

ԱԺ նախագահն էլ նշեց, որ իր մոտ տպավորություն է, որ այդ միջոցառումը գուցե ավելորդ է այս իրավիճակի եւ մեր երկրի համար: Նա հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ կսահմանափակի կառավարության հնարավորությունները, եթե ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ այս կարգավորումից:

Ռոստամ Բադասյանն ասաց, որ ՏՏ ոլորտի մասնագետների կարծիքների հիման վրա է մշակվել նախագիծը, եւ այդ կարգավորումն իրենց համար ինքնանպատակ չէ. «Որքանով ինձ համար ընկալելի էր իրենց լեզուն, այդ երկու կետերի համադրությունն էական նշանակություն ունի, որովհետեւ եթե ս ընդամենը տեղորոշումը ֆիքսեմ, ենթադրենք ես եմ վարակակիրը, պոտենցիալ 10 հոգի կա, որոնց ես փոխանցել եմ վարակը: Բայց եթե չկա զանգը, որ ես կատարել եմ, ես ինչպե՞ս եմ որոշելու անձնաց, որպեսզի կոնտակտավոր անձանց տեղորոշումը ստուգեմ: Եթե ես այդ մեծ բազայում կապերը չեմ տեսնում վարակակրի եւ կոնտակտավորի, ես չեմ կարող նաեւ իրենց լոկացիան տեսնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ