News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում խնդիրներ կան մեկուսացված քաղաքացիներին սննդամթերքով պահովելու հարցում: Այս մասին ապրիլի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:

Համաճարակաբանի խոսքով՝ երբ հաճախում է խանութներ, դառնում է այն բանի վկան, որ վաճառողները պատշաճ կերպով պաշտպանված չեն կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու սպառնալիքից:

Փորձագետը նշեց, որ եթե բուժանձնակազմի հարցում դեռ կարելի է ինչ-որ կերպ հարցը լուծել այլ աշխատակիցներով փոխարինելով, ապա խանութների դեպքում կարող է բնակչությանը մթերքով ապահովելու խնդիր առաջանալ, որի լուծումը էլ ավելի բարդ խնդիր կդառնա: «Արդյունքում մենք չենք կարողանա մարդկանց համոզել տանը մնալ, քանի որ նրանք ստիպված են լինելու լուծել իրենց մթերքով ապահովելու հարցը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նան հիշեցրեց, որ խորհրդային առողջապահական համակարգն, օրինակ, տարբեր տեսակի վիրուսային հիվանդությունների համավարակների եւ համաճարակների պարագայում անմիջապես դիմում էր հակազդման խիստ միջոցների՝ չիրականացնելով փուլային սահմանափակող միջոցներ, ինչպես արվում է այսօր: «Դուք գիտեք, որ խորհրդային առողջապահական համակարգն ամեն ինչի պատրաստ էր, ընդհուպ մինչեւ պատերազմի… Չպետք է վախենալ խիստ միջոցներից, քանի որ դրանք կարող են մեզ «ծիծաղելի» վիճակում դնել: Թող այդպես լինի: Թող մենք զոհաբերենք մեր վարկանիշը, բայց այդ ժամանակ կկարողանանք ձեռնարկել գործուն սահմանափակող միջոցառումներ եւ վերջնարդյունքում կհայտնվենք ավելի ձեռնտու վիճակում»,- շեշտեց համաճարակաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ