News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուլղարիան նախատեսում է մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը` կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար, հայտնել է երկրի կառավարությունը: Հաղորդվում է, որ Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 422 է, փոխանցում է Reuters-ը:

Ավելի վաղ խորհրդարանը միաձայն կողմ էր քվեարկել ապրիլի 13-ին արտակարգ դրության սահմանմանը: Երկրի կառավարությունը հայտարարել էր, որ խորհրդարանին կխնդրի երկարաձգել այն մինչեւ մայիսի 13-ը:

«Բուլղարիան անում է հնարավոր ամեն ինչ` նոր կորոնավիրուսների տարածումը սահմանափակելու համար, բայց ճգնաժամի աստիճանը դեռ լիարժեք կերպով չի կարող գնահատվել,- հայտարարել են կառավարությունում:- Ճնշումն առողջապահական համակարգի վրա կարող է կրճատվել միայն սոցիալական հեռավորության պահպանման ուղղված միջոցառումների ընդլայնման ճանապարհով»:

Ինչպես եւ եվրոպական այլ երկրներ, Բուլղարիան եւս խիստ սահմանափակումներ է մտցրել քաղաքների միջեւ եւ դեպի արտերկիր ուղեւորությունների համար, դպրոցները, ռեստորանները եւ բարերը փակ են, զբոսայգիների մուտքը սահմանափակ է:

Չորեքշաբթի օրվա դրությամբ, Բուլղարիայում այս հիվանդությունից ինը մահվան դեպք է հաստատվել:

Խորհրդարանի խոսնակ Ցվետա Կարայանչեւան արտակարգ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ բոլոր օրենսդիրները թեստեր են հանձնում այն բանից հետո, երբ երեքշաբթի պատգամավորներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ