News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Xerox կորպորացիան` Vortran Medical- ի հետ համատեղ, թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) մեկանգամյա օգտագործման սարքեր արտադրություն կսկսի: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Xerox-ի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթի համաձայն` ԹԱՇ սարքերը նախատեսված կլինեն հիվանդանոցների եւ շտապ օգնության բրիգադների համար, որոնք պայքարում են նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդների կյանքի համար: «Երկու ընկերություններն արագ եւ սերտ համագործակցության միջոցով մտադիր են շտկել հիվանդների շնչառության ապահովման համար անհրաժեշտ ԹԱՇ սարքերի հետ կապված իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ ապրիլին ընկերություններն արհեստական շնչառության մոտ 40 հազար մեկանգամյա օգտագործման սարք կարտադրեն, իսկ մինչեւ հունիս կհասնեն ամսական 150-ից 200 հազար միավոր արտադրության: Ընդհանուր առմամբ, առաջիկա ամիսներին ընկերությունները մտադիր են մոտ 1 միլիոն միավոր արտադրել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ