News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց լուծարել «Հենակետ»  փակ բաժնետիրական ընկերությունը, որը գտնվում է Երևանի Շոպրոնի 21 հասցեում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հենակետ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ՝ 127726935 ՀՀ դրամ կանոնադրական կապիտալով, որի 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվել են ՀՀ պաշտպանության նախարարությանը:

2019 թվականին իրականացված աուդիտի ժամանակահատվածում Ընկերության փաստացի իրականացրած գործունեության հիմնական տեսակներն են՝

պոլիգրաֆիականեւ պատճենահանման գործունեություն,

առեւտրական միջնորդական գործունեություն:

Ընկերությունը բյուջեի եւ աշխատավարձի գծով պարտավորություններ չունի:

Ընկերությունը ստեղծման օրվանից ՀՀ ՊՆ պատվերով կատարել է Նախարարության եւ զինված ուժերի կարիքների համար նախատեսված մատյանների, բլանկների, մեթոդական ուղեցույցների, մասնագիտական գրքերի, կանոնագրքերի տպագրական աշխատանքներ, սակայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրակումից հետո Ընկերության ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները կտրուկ նվազել են, քանի որ ՀՀ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ պոլիգրաֆիական եւ հրատարակչական ծառայությունների ձեռքբերումն իրականցվում է հիշյալ օրենքի կարգավորումների շրջանակում, իսկ Ընկերության ունեցած տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում արդի տեխնոլոգիական պահանջներին, սարքավորումները հնամաշ են եւ չեն կարող ապահովել տարեկան 70-100 միլիոն դրամի չափով պատվերներ, որպեսզի ապահովվի ընկերության բնականոն գործունեությունը եւ հնարավոր լինի մարելու նաեւ ՀՀ ՊՆ կողմից ընկերությանը փոխանցված 108.675.352.86 փոխառության գումարից 81.955.352 ՀՀ դրամ գումարի մնացորդը, կպահանջվեն զգալի ֆինանսական ներդրումներ, ինչն այս պահին անիրատեսական է:

Հաշվի առնելով, որ Ընկերության ֆինանսական ցուցանիշները կայուն չեն, գնալով ունեն նվազման միտում, որի հետեւանքով կարող են առաջ գալ ֆինանսական պարտավորություններ, չի մարվում ՊՆ նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունը, ուստի «Հենակետ» ՓԲ ընկերությունը լուծարելու նախաձեռնությունը պայմանավորված է նշված հանգամանքներով:

Տպել
Ամենաշատ