News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախնական տեղեկություններով՝ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակված հայերի թիվը հասել է 3-ի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ մինչ այդ կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված հայկական ծագմամբ Ուկրաինայի քաղաքացու մոտ, որն ապրել է Խերսոնում: «Բոլոր պացիենտներն իրենց լավ են զգում, իսկ առաջին վարակվածը տեղափոխվել է ընդհանուր պալատ: Այլ պացիենտների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- նշեց նա: 

Հարությունյանը պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայում վարակվել է 1900 մարդ, 57 մարդ մահացել է: «Մինչ այժմ Երեւան Հայաստանի քաղաքացիների վերադարձի հետ կապված որեւէ բարդություն չի եղել: Այս պահին եւս մոտ 20-30 Հայաստանի քաղաքացի ցանկություն է հայտնել Հայաստան վերադառնալ, սակայն դեռ նման հնարավորություն չկա: Ամեն դեպքում նրանց վիճակը ծայրահեղ չէ»,- հավելեց նա:

Հարությունյանն ընդգծեց, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներին, այնպես էր մյուս ազգությունների ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: «Չնայած սահմանափակումներին եւ դժվարություններին՝ բազմաթիվ հայ գործարարներ ակտիվորեն մասնակցում են պետությանն օգնելու ուղղությամբ վիրուսն ու դրա հետեւանքները հաղթահարելու հարցում: Մի քանիսը, օրինակ, կազմակերպում են դեղորայքի կամ այլ պարագաների անվճար տեղափոխում բուժկենտրոններ կամ քաղաքացիների բնակարաններ»,- հայտարարեց նա: Գործադիր տնօրենն ընդգծեց, որ վիրուսի տարածումը կանդրադառնա նաեւ համայնքի միջոցառումների անցկացման վրա, որոնք պլանավորվել են ընթացիկ տարում: «Օրինակ, միջոցառումները, որոնք պետք է անցկացվեին Հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակում, հասկանալի պատճառով կիրականացվեն ոչ այնքան մեծ մասշտաբով, ինչպես ի սկազբանե պալանավորվել էր»,- ամփոփեց նա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ