News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Կորոլեւ քաղաքում բնակվող 37-ամյա Լիանա Բադալյանը օգնության կարիք ունի։ Հղիության 7-րդ ամսում գտնվող, 2 երեխաների միայնակ մայր Լիանան հղիության բարդություններով պայմանավորված չի կարող Հայաստան վերադառնալ, միեւնույն ժամանակ, ազգականները, ում խնամքի տակ գտնվում է, կորոնավիրուսի պատճառով զրկվել են աշխատանքից եւ Լիանայի ընտանիքի խնամքով զբաղվելու միջոցներ չունեն։

«Բժիշկները թույլ չեն տալիս օդանավ նստել, ասում են՝ պետք է մնամ հսկողության տակ, երեխային էլ պետք է կեսարյան հատումով ունենամ։ Հայաստանում մի հաշմանդամ մայր ունեմ, որը չի կարող ինձ օգնել։ Այստեղ մինչեւ կորոնավիրուսը աշխատում էի խմորային կերակուրներ էի թխում, լավ էր, բայց հիմա չեմ աշխատում։ Բարեկամիս տանն եմ մնում, բայց իրենք էլ շինարարության վրա են աշխատում, աշխատանք չունեն այս պահին, փակ է, տան վարձ են տալիս, ինձ ինչքա՞ն կարող են պահել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիանան։

Լիանան 7 տարի է՝ բնակվում է ՌԴ-ում, Հայաստանի քաղաքացիություն ունի, Ստեփանավանից է։ Կառավարությունից խնդրում է, որպեսզի որպես Հայաստանի քաղաքացի աջակցեն նաեւ իրեն, քանի որ այս պայմաններում, երբ թե ինքը, թե իրեն խնամողները զրկվել են աշխատանքից, դրսում հայտնվելու վտանգի առջեւ է կանգնել։ Այս խնդրանքով նա նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն է դիմել։

«Ասացին՝ էլեկտրոնային փոստին ուղարկեք, ուղարկում եմ, պատասխան չկա։ Էլի զանգեցի, ասում են՝ մենք ոչինչ չենք կարող անել, մենակ կարող ենք օգնել Հայաստան գնալու համար, բայց ես էլ չեմ կարող այս վիճակում Հայաստան գնալ»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ