News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է անհատույց աջակցություն ցուցաբերել բնակչությանը` երկրի ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով: Ապրիլի 20-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ըստ խորհրդարանականի` իրենք առաջարկել են կառավարությանը հետեւել քաղաքացիներին անհատույց սոցիալական օգնություն տրամադրելու եւ տնտեսությանը սատարելու միջազգային փորձին: «Շատ պետություններ ՀՆԱ-ի 5-10 տոկոսը հատկացրել են իրենց քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին: Օրինակ, ԱՄՆ-ն հատկացրեց 10 տոկոսը, Մեծ Բրիտանիան` 15 տոկոսը, Իտալիան` 18 տոկոսը, Իսպանիան` 15 տոկոսը, Շվեյցարիան` 6.5 տոկոսը, Լեհաստանը` 10 տոկոսը, Էստոնիան` 8 տոկոստ, Լիտվան` 4.7 տոկոստ: Հասկանալի է, որ «Լուսավոր Հայաստանը» չի պահանջում նույն ծավալի օգնություն տրամադրել, ինչպես, ասենք, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում է, այլ` անել դա Հայաստանի հնարավորությունների շրջանակներում»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորը նաեւ նշեց, որ երկրում օգնության 14 ծրագիր է ընդունվել` գումար ստանալու շատ բարդ ընթացակարգով: «Այս 14 ծրագրի փոխարեն անհրաժեշտ էր ընդունել 1 կամ 2 ծրագիր` սոցիալական եւ տնտեսական, եւ աջակցություն տրամադրել ՀՆԱ-ի 5-10 տոկոսի չափով», - ասաց պատգամավորը` հավելելով, որ այժմ, «Լուսավոր Հայաստան»-ի գնահատականներով, ընդունված 14 ծրագրերի շրջանակներում անհատույց օգնությունը ՀՆԱ-ի ընդամենը 0.84 տոկոսն է կազմում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի խոսքով` որքան շուտ իրենց առաջարկած ծրագիրն ընդունվի եւ իրականացվի, այնքան ավելի քիչ կլինեն կորոնավիրուսի բացասական հետեւանքները, հակառակ դեպքում դա տնտեսական եւ սոցիալական մեծ կոլլապսի կհանգեցնի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ