News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հունիսի 8-ին  հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Այդ մասին NEWS.am –ին հայտնեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները: «Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝ ամենուրեք խստացնելով վերահսկողությունը և պարետատան սահմանած կանոնները, ինչը առաջին հերթին կփոփոխի համավարակի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը և էլ ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի համավարակի դեմ պայքարի աշխատանքները»,- ասել է հանրապետության ղեկավարը:

Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվության կարգը: Անցակետերում արագ թեստավորման հնարավորություն կստեղծվի, և մուտքի թույտվություն կստանան միայն թեստավորված ու բացասական արդյունք ունեցող քաղաքացիները: Ավելի է խստացվում վարակի օջախ հանդիսացող՝ փակ տարածություններում, հանրային օբյեկտներում և մարդաշատ այլ վայրերում շնչադիմակ կրելու, ախտահանիչ նյութեր օգտագործելու պահանջն ու վերահսկողությունը:

Խորհրդակցության ավարտին Ա. Հարությունյանը հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին և պահանջել հետամուտ լինել դրանց կատարմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ