News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 19
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, խնդրելով տալ մանրամասն, պատշաճ և լիարժեք տեղեկություններ հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի վերաբերյալ, որը ծառայելու էր կորոնավիրուսի կանխարգելման նպատակին։

«Այս հարցման անհրաժեշտությունը բխում է հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունից և հանրային շահերի պաշտպանության կարևորությունից», գրել է Աննա Կոստանյանը։

Հարցադրումներով, Աննա Կոստանյանը  խնդրել է  տրամադրել մանրամասն տեղեկություններ, թե

«1. ո՞ր կազմակերպությունը կամ ովքե՞ր են պատրաստել ծրագրային ապահովումը,

2. իրավական ինչպիսի՞ փաստաթղթով է կարգավորվել պետության և ենթադրյալ կամավորների միջև հարաբերությունները,

3. արդյո՞ք գաղտնագրված են ստացվող տվյալները, եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ունի տեղորոշում իրականացնելը,

4. զանգերի մետատվյալների ստացմամբ և մշակմամբ, տվյալների արտահոսք արդյոք հնարավո՞ր է, թե ոչ, քանի որ վերջին շրջանում արտահոսքի դեպքերը դարձել են հաճախակի,

5. ի՞նչ երաշխիքներ կան ստացված տվյալների ապահով պահպանման վերաբերյալ,

6. որտե՞ղ են գտնվում տվյալների սերվերները,

7. տեխնիկապես ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ ստացվող տվյալաների սերվերները չունեն իրենց կրկնօրինակը,

8. ինչպե՞ս եք ապահովում այլ՝ կողմնակի անձանց մուտքի հնարավորոությունը ստացված տվյալներին,

9. քանի՞ կողմ (կազմակերպություն կամ անձ և պետական կառույց) մուտքի իրավունք ունի կուտակվող և մշակվող տվյալներին, ի՞նչ ծավալով է երկրորդական կամ երրորդական կողմը (երը) տիրապետում ստացվող ու մշակվող տվյալներին, և եթե չունեն մուտքի իրավունք, ապա ինչպե՞ս է կատարվում համակարգի տեխնիակական սպասարկումը,

10. ո՞վ է իրականացրել անվտանգության աուդիտ․ խնդրում եմ հրապարակել դրա արդյունքները, և կարո՞ղ եք տրամադրել երաշխիքներ, որ համակարգի պատրաստման ու գործարկման բոլոր մակարդակներում արվել է պատշաճ աուդիտ,

11. հաշվի առնելով այն, որ համակարգը ստեղծվել է հապճեպորեն, բոլոր հնարավոր տեխնիկական խնդիրները կարող են վտանգավոր լինել տվյալների պահպանության տեսանկյունից, և արտահոսքի դեպքում չարամտորեն օգտագործվեն կողմնակի անձանց կողմից։ Կարծում եմ՝ սա նաև ազգային անվտանգության մեծ խնդիր է։

12. կա՞ արդյոք օտարերկրյա կազմակերպությունների կամ անհատների մասնակցություն տվյալ համակարգի պատրաստման գործընթացում, արդյո՞ք այն ամբողջությամբ պատրաստվել է Հայաստանում, թե ոչ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1055 քաղաքացու հետազոտություն, որից 80-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան...
Վարժեցված շները սկսել են դպրոցներում կորոնավիրուս հայտնաբերել
Վարժեցված շները շրջում են դասասենյակներով, ճաշարաններով, միջանցքներով եւ դպրոցական այլ տարածքներով․․․
Նախնական հետազոտություն. COVID-19-ի դեմ չորրորդ պատվաստանյութը բավարար չէ «օմիկրոնի» համար
Փորձարկման ընթացքում ուսումնասիրվել է Pfizer-ի բուստերային չափաբաժնի ազդեցությունը երկու շաբաթ անց եւ Moderna-ի բուստերային չափաբաժնինը՝ մեկ շաբաթ անց․․․
Պեկինում գրասենյակում փակել են աշխատակիցներին նրանցից մեկի մոտ օմիկրոն հայտնաբերելու պատճառով
Պեկինում օմիկրոնի պատճառով գրասենյակների շենք են փակել...
Թող ոչ մի աշխատող կամ գործատու չվախենա ռեպրեսիայից. բիզնեսի կորցնելու խնդիր չի լինելու. Վարդեւանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին
ՊՇՌ թեստերի վերաբերյալ ՍԴ որոշումը երկու հանգամանք շատ հստակ ֆիքսել է...
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 2 մահ
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի…