News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ապատեղեկատվություն կա ոչ միայն բուն կորոնավիրուսի հիվանդության, այլեւ ուղեկցող երեւույթների մասին: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեզ հայտնի շրջանակների կողմից այսպիսի թեզ է դրվում շրջանառության մեջ: Ասում են՝ նայեք, մենք կորոնավիրուսի համատեքստում ավելի շատ զոհ ունեցանք, քան քառօրյա պատերազմի ընթացքում: Թվում է, թե էս ինչ խփող փաստարկ ու մեղադրանք է: Բայց ուզում եմ ասել, որ օրինակ, ԱՄՆ-ը կորոնավիրուսից ավելի շատ զոհ է ունեցել, քան Իրաքի եւ Քուվեյթի պատերազմները միասին վերցրած: Կամ քառօրյա պատերազմը 4 օր է տեւել: Մենք ցանկացած ուրիշ 4 օր, ասենք 2019-ի կամ 2017-ի կամայական 4 օր վերցնենք, տարբեր հիվանդություններից ավելի շատ զոհ ենք ունեցել, քան քառօրյա պատերազմի ընթացքում»,-ասաց նա:

Փաշինյանը կեղծ լուրերի տարածմանն անդրադառնալով նաեւ նշեց. «Խնդրում եմ իմ այս հայտարարությունից սենսացիա չսարքեք, բայց ես հանձնարարական եմ տվել, որպեսզի ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները, պարզելու համար՝ արդյոք այստեղ կապ ունե՞ն օտարերկրյա հատուկ ծառայությունները, արդյոք այդ օտարերկրյա շրջանակների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր կարող են լինել, արդյոք քաղաքական կամ կրիմինալ շրջանակները, որոնք իրենց նեղ շահերից ելնելով` կարող են փողեր ծախսել այդօրինակ ապատեղեկատվություն տարածելու համար: Համենայնդեպս իմ հանձնարարությամբ խումբ է ձեւավորված»:

Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում վստահության ճգնաժամ ստեղծելու խնդիր կա. «Այսօր ես իմացա մի դեպքի մասին. օրինակ, մի կին, բավականին լավ տեսքով, նստում է տաքսի ու իբր զանգում է ինչ-որ տեղ և ասում է. «Այսինչն է՝ վարչապետի աշխատակազմից, այն ժամացույցը, որ վարչապետը պատվիրել էր, եկե՞լ է: Վա՜յ, ինչ լավ է: Իսկ ինչքա՞ն պիտի տանք: Երեսունհինգ հազա՞ր: Դոլա՞ր, թե՞ եվրո: Հա, լավ, օկ, հես ա մարդ կուղարկենք, կվերցնի»:

Ընդ որում, տաքսու վարորդը, որն այս պատմությունը պատմել է, ուշադրություն է դարձրել, թե ուր է գնում այդ կինը և ֆիքսել է, որ նստում է մեկ այլ տաքսի: Պարզ է, չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է եւ պետք է հասկանալ, թե ով է կազմակերպում այդ գործողությունը եւ ՀՀ օրենսդրությամբ ինչ որակման է արժանի»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ