News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական հեռուստաալիքներից մեկը տուգանվել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը

Նա նշեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբից եւ արտակարգ դրության հայտարարումից հետո Հայաստանում բոլոր հեռուստաալիքները արձագանքեցին պարետատան կոչին եւ անվճար տարածեցին զգուշացնող սոցիալական հոլովակներ: Հակոբյանի խոսքով՝ այդ առումով հեռուստաալիքները լավ աշխատանք են տարել: «Նրանք նույնիսկ ներկայացրեցին իրենց հոլովակները»,-ասաց Հակոբյանը:

«Հեռուստաալիքները հյուրերի են հրավիրում, որոնք ակնհայտ ապատեղեկատվություն են տարածքում: Ապատեղեկատվության մոտ 90 տոկոսը նրանք են տարածում»,-ասաց նա:        

Նա նշեց, որ նման նորությունների պատճառով հանձնաժողովը 20 օր առաջ տուգանել է հեռուստաալիքներից մեկին: «Մենք փորձում ենք վերահսկել, սակայն դա արդեն խոսքի ազատության սահմանափակման շեմին է: Բացի այդ, մենք չենք կարող վերահսկել իրավիճակը, քանի որ դրա համար պատասխանատու է պարետատունը»,-հավելեց Տիգրան Հակոբյանը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ