News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի նահանգապետ Գեւին Նյուսոմը նոր տեսակի կորանավիրուսի տարածման տեմպերը հաշվի առնելով՝ կարգադրել է յոթ շրջաններում կրկին փակել բոլոր բարերը եւ նույնպիսի միջոցառում է հանձնարարել նահանգի եւս 8 շրջաններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով COVID-19-ի տարածման արագությունը՝ Կալիֆոռնիան հրամայում է բոլոր բարերը փակել Ֆրեզնոյում, Իմպերիալում, Քյորնում, Քինգսում, Լոս Անջելեսում, Սան Խոակինում եւ Թուլեյրում»,- կիրակի իր Twitter-յան էջում նշել է նահանգապետը: Նա հանձնարարել է համանման միջոցառում կիրառել եւս 8 հահանգներում՝ ներառյալ Սաքրամենտոյում, Սանտա Բարբարայում եւ Վենթուրում:

Կալիֆոռնիայում եւ ամբողջ երկրում ռեստորանները եւ բարերը փակ էին սանիտարահամաճարակային սահմանափակումների շրջանակում: Նահանգապետը թույլատրել էր դրանք բացել հունիսի 12-ից:

Շաբաթ Վաշինգտոն նահանգի իշխանությունները նույն պատճառով կասեցրել էին ձեռնակությունների եւ սպասարկման ոլորտի աշխատանքի վերսկսման վերջին (չորրորդ) փուլին անցումը: Նահանգապետ Ջեյ Ինսլին պարզաբանել էր, որ նահանգի 39 շրջաններից 8-ը պատրաստ էին չորրորդ փուլին անցմանը:

ԱՄՆ-ում դիտվում է կորոնավիրուսով վարակման նոր ալիք: Հինգշաբթի վարակման դեպքերի թիվը հասել է 40 870-ի, ուրբաթ անցել է 45 հազարից: Ինֆեկցիայի տարածման ռեկորդային տեմպեր են գրանցվել այս շաբաթ նաեւ Այդահո, Ալաբամա, Վայոմինգ, Ջորջիա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Միսուրի, Օքլահոմա, Թենեսի, Տեխաս եւ Հարավային Կարոլինա նահանգներում:

Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ում Հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,53 մլն դեպք, մահացել է 125,7 հազարից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ