News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Այն, որ մենք արդեն որերորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգում ենք, բայց չենք տեսնում համավարակի դեմ պայքարի հարցում առաջընթաց, խոսում է իշխանության եւ Կառավարության ձախողման մասին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը

«Ես հուսով եմ, բայց նաեւ չեմ կարծում, որ սա վերջինը կլինի, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իշխանությունը շարունակում է չընդունել իր սխալները, շարունակում է քաղաքացիներին համավարակի վերաբերյալ հակասական հաղորդագրություններ տալ, եւ մենք ունենք մի ճգնաժամային իրավիճակ, որ արտակարգ դրությունը՝ որպես գործիք, մեզ այլեւս չի օգնում»:

Դիտարկմանը, թե, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քաղաքական ուժերին մեղադրում է կորոնավիրուսը քաղաքական նպատակներով օգտագործելու համար, Սամսոնյանն արձագանքեց. «Իսկ ինչու՞ է Ալեն Սիմոնյանի առողջապահության նախարարը համավարակի ընթացքում քաղաքական գրառումներ կատարում: Լավ կլինի մեզ քննադատելուց առաջ իրենց վարքագիծը վերլուծեն եւ փորձեն հասկանալ, թե որքան ճգնաժամային, խորը, վտանգավոր իրավիճակում են բոլորիս գցել»:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողով պետք է ստեղծել այն ժամանակ, երբ համավարակը կդադարի, եւ հնարավոր կլինի ուսումնասիրել, Սամսոնյանն արձագանքեց, որ հանձնաժողովն ստեղծվելու է սեպտեմբերին: «Ասելը, թե համավարակի ընթացքում նման նախաձեռնությամբ հանդես գալը ճիշտ չեն համարում, ես եզրակացնում եմ, որ նախ՝ համավարակը սեպտեմբերին դեռ հաղթահարած չենք լինելու, երկրորդ՝ սա արդեն իսկ իշխանության կողմից պաշտպանողական դիրքավորում է, որ եթե մենք ստեղծենք հանձնաժողովը, կպարզենք հարցեր, որոնք այնքան էլ դուր չեն գալու կառավարությանը»,-ասաց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունաստանը հայտնել է կորոնավիրուսի հետեւանքով առաջին միգրանտի մահվան մասին
Համավարակի զոհն էր 61-ամյա աֆղանցին՝ երկու երեխաների հայրը, որն ապրում էր Աթենքից դեպի հյուսիս՝ Մալակաս գյուղում…
Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք. Արամ Սարգսյան
Վստահ եմ, որ մեր բանակը ոչ միայն կպաշտպանի մեր սահմանները, այլև արժանի հակահարված կտա ագրեսորին…
Կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 284226, վերջին մեկ օրում` 3860 նոր թեստավորում...
Կարանտինը չի դադարեցրել կլիմայի տաքացման գործընթացը
Տարվա առաջին յոթ ամիսներին գլոբալ ջերմաստիճանը 1.05 աստիճանով բարձր էր ամբողջ 20-րդ դարի միջին մակարդակից...
Ամերիկացին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել կարանտինի ընթացքում երեկույթներ կազմակերպելու համար
Չարլզ շրջանի շերիֆի խոսքով՝ 42-ամյա Շոն Մարշալ Մայերսը մարտի 22-ին կայացած առաջին երեկույթի ժամանակ Հյուզվիլում գտնվող իր տանը 50-60 մարդ է հավաքել․․․
Նոբելյան դափնեկիրները Ֆրանսիայի իշխանություններին կոչ են արել Սուրբ Ծննդյան տոներից առաջ ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել
«Ընտանեկան հավաքույթներն իրենց երկար խնջույքներով, էլ չասած միասին երգելը, ցավոք, նպաստում են վարակվելուն»