News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կարոլինայում Չափել Հիլի համալսարանի մի խումբ գիտնականներ առցանց հետազոտություն են անցկացրել` պարզելու, թե ինչպես է փոխվել ծխողների վարքագիծը համավարակի ժամանակ:  Երկու շաբաթվա ընթացքում հարցմանը 800 մարդ է մասնակցել: Հարցումն ավելի մեծ հետազոտության մի մասն է, որի արդյունքները հրապարակվել են International Journal of Environmental Research and Public Health-ում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ 30 օրվա ընթացքում բոլոր հարցվածները ծխել են, ընդ որում, նրանց 18 տոկոսը հայտարարել է վատ սովորությունը թողնելու մտադրության մասին, իսկ 41 տոկոսը, հակառակը, սկսել է ավելի հաճախ ծխել: Գիտնականները կարծում են, որ դա կարող է մի քանի պատճառ ունենալ: Միգուցե լուրերը սթրեսի եւ անհանգստության զգացում են պատճառում, ուստի մարդիկ ծխում են հանգստանալու համար, փոխանցում է Naked-Science-ը:

Բացի այդ, կարանտինի ընթացքում նրանք ձանձրանում էին, իսկ սովորությունը օգնել է շեղվել եւ ժամանակ լցնել: Վերջապես, նրանք, ով նախատեսում էր թողնել ծխելը,  սահմանափակումների պատճառով չեն կարող իկոտինի փոխարինման թերապիա անցնել կամ աջակցություն ստանալ մասնագետներից կամ անանուն ծխողների խմբերում:

Ընդ որում, հեղինակները նշել են, որ ԱՄՆ-ում սպիտակ եւ սեւ հարցվողների շրջանում ծխախոտի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է: Այդպես, վերջիններն ավելի հաճախ են պլանավորել հրաժարվել սովորությունից: Գրեթե կեսը (46.5 տոկոս) հայտնել է, որ փորձել է թողնել ծխելը համավարակի մեկնարկի օրվանից, իսկ 70.8 տոկոսը ցանկացել է դա անել առաջիկա վեց ամսվա ընթացքում:

Հոդվածի հեղինակ Սառա Կովիթն ասել է, որ ուսումնասիրությունը կարող է ազդել համաշխարհային առողջապահական քաղաքականության վրա: Այն ցույց է տալիս, որ ծխելը թողնելու փորձերը կարող են հաջող լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ բավարար աջակցություն են ստանում, այդ թվում` կառավարության կողմից: Հետազոտողը խորհուրդ է տալիս նիկոտինի փոխարինման թերապիան ավելի մատչելի դարձնել` կապ ապահովելով հոգեբանների եւ կախվածության բուժման մասնագետների հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ