COVID-19-ի դեմ մի շարք իրանական պատվաստանյութեր կլինիկական փորձարկումներ են անցել, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակիին:
Իրանի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորն ավելի վաղ հայտարարել է, որ մարդկանց վրա փորձարկումները կսկսվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում: Եթե դրանք հաջող ընթանա, ապա կսկսվի պատվաստանյութի սերիական արտադրությունը: