News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար կորոնավիրուսային ճգնաժամի հետեւանքներն ավելի վատթար են, քան ի սկզբանե կանխատեսվում էին, քանի որ իշխանությունները բոլոր փուլերում ուշացել են անհրաժեշտ միջոցառումների ընդունման հարցում, դրսեւորվել է նրանց անլրջությունը եւ ինքնասիրահարվածությունը։ Այս մասին օգոստոսի 27-ին «Համաճարակի շրջանում պետության սոցիալական քաղաքականությունը․ այն քաղաքացիների շահերի շրջանակո՞ւմ է արդյոք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ երկիրը, տնտեսությունը եւ պաշտոնյաները ճգնաժամին բացարձակապես անպատրաստ էին, պետությունը միայն արձագանքել է համավարակի այս կամ այն հետեւանքներին եւ նախազգուշական քայլեր չի նախաձեռնել, ինչի մասին շատ է խոսվել։ «Կառավարությունը հակաճգնաժամային ծրագրերով ծախսել է մոտ 150 մլրդ դրամ, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, քանի որ ի սկզբանե ընտրվել են ոչ այն ուղղությունները։ Հիմա Հայաստանը խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ է, 7 ամսում տնտեսական ակտիվության անկումը կազմում է 6-7 տոկոս, որի հետեւանքով առաջին հերթին տուժում են միջին դասը եւ բնակչության անապահով խավերը, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսը։ Իրավիճակը խորացնում է նաեւ այն, որ իշխանությունները սխալ ազդանշաններ են տալիս՝ խոսելով, օրինակ, ճգնաժամից դուրս գալու հավանական ժամկետների մասին»,- շեշտեց փորձագետը։

Նա նշեց, որ Հայաստանում, ըստ էության, գործում է «ուժեղ իշխանություն-թույլ պետություն» մոդելը, որը ճգնաժամերի շրջանում երկրի համար լուրջ խնդիրներ է ստեղծում։ «Մինչեւ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում որոշ խմբեր ակտիվորեն առաջ էին մղում այն թեզը, որ պետությունը հնացել է, եւ միջազգային կառույցները, ինչպես, օրինակ, Եվրոպական միությունը, կարող են ավելի արդյունավետորեն լուծել համակարգային հարցերը։ Համավարակը, սակայն, վառ ցուցադրեց ուժեղ ազգային պետություն ունենալու պահանջը»,- ամփոփեց Պարսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ