News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի աննախադեպ ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ազդել է Անկարայի շահերի ոլորտում բոլոր պետությունների վրա: Այդ մասին գրում է Jerusalem Post-ը:

«Ղարաբաղյան տարածաշրջանում վերսկսված հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դիտարկվում է որպես իր կայսերապաշտական հավակնությունների նոր նպատակ, այդ իսկ պատճառով Հայաստանի ինքնիշխան պետությունը թուրքական հարձակման թիրախ է դարձել։:

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների վրա վերահսկողությունը վերականգնելուհամար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում հաստատեց Բաքվին աջակցելու եւ նրա շահերի համար «երկու երկիր, մեկ ազգ» սկզբունքով պայքարելու Անկարայի պատրաստակամությունը: Նա նաեւ կոչ է արեց Հայաստանին անհապաղ դուրս բերել զորքերը «գրավյալ» ղարաբաղյան տարածքներից: Միեւնույն ժամանակ, լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում սկսեցին տարածվել տեղեկություններ Ադրբեջանում թուրքական ռազմական տեխնիկա տեղակայելու եւ Սիրիայից ու Լիբիայից զինյալներին Ադրբեջան տեղափոխելու մասին:

Դեռեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումներից առաջ, սեպտեմբերի 19-ին, սիրիական տեղական աղբյուրները պարզել էին, որ Թուրքիան սկսել է կամավորներ հավաքագրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում՝ հակամարտության գոտի նրանց հետագա տեղափոխման համար:

Հաղորդվում էր, որ զինյալները վերապատրաստվել են Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում գտնվող ուսումնական ճամբարում, որտեղից էլ թուրք զինվորների անվան տակ տեղափոխվել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Flightradar24.com-ի տվյալներով՝ թուրքական ինքնաթիռը օդ է բարձրացել Տրիպոլիի «Միտիգա» օդանավակայանից եւ վայրէջք է կատարել Բաքվում: Ռազմական փորձագետները կարծում են, որ ինքնաթիռը տեղափոխել է մի խումբ թուրքամետ գրոհայինների՝ Հայաստանի զինված ուժերի դեմ պատերազմին մասնակցելու համար:

Սիրիացի զինյալների հետագա գործողություններին կարելի է հետեւել տարածաշրջանային ցանցերում եւ սոցիալական ցանցերում: Հաղորդվում է, որ տասնյակ զինյալներ, հիմնականում թուրքամետ «Ահրար ալ-Շարքիյա» սիրիական խմբավորումներից եւ «Համզա» ստորաբաժանումից, սպանվել են Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ժամանակ: Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ սիրիացի զինյալների մասնակցություն հակամարտությանը՝ որպես մարտական ուժ, չի ենթադրվել, այլ նրանք  «այդ աշխատանքի համար գրանցվել են որպես Ադրբեջանի սահմանի պաշտպաններ»:

Չնայած ղարաբաղյան հակամարտությանը թուրքական կողմի չմիջամտելու մասին Թուրքիայի իշխանությունների արդարացումներին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ Անկարայի ուղղակի միջամտության մասին բազում վկայություններ կան: Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության վերջին օրինակը թուրքական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ՌՕՈՒ-ի տապալված Սու-25-ն է: Բացի այդ, Անկարան իր աջակցությունը Բաքվին ուժեղացրել է «Բայրակտար» ժամանակակից ԱԹՍ-ների միջոցով: Էրդողանի իրական նպատակները ղարաբաղյան հակամարտությունում մնում են անհասկանալի, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայի միջամտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ներգրավմանը եւ հետագա սրման: Ամենայն հավանականությամբ, եթե հակառակորդ կողմերը գործնական քայլեր չձեռնարկեն խաղաղ լուծման ճանապարհին եւ չխոչընդոտեն արտաքին միջամտությանը, աշխարհը ականատես կլինի նոր երկարաժամկետ բախման եւ մեծ զոհերի խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է թերթի հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ