News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեռևս Իսրայելի, Թուրքիայի ուղղությունից զենքեր են մատակարարվում Ադրբեջան: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ոչ թե խախտել է հրադադարը, այլ նույնիսկ չի էլ պահպանել:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ ահաբեկիչները Ադրբեջանի կողմից խաբված են եղել, նա ասաց. «Խաբվել են, թե չեն խաբվել, դա այլ խնդիր է, իհարկե, վարձկանին պետք է խաբեն: Ահաբեկիչներից զոհերի թիվը հարյուրներ են, և արդեն քանի դիակ է ուղարկվում Սիրիա, մի մասին էլ մերձարաքսյան հովտի ճահճուտներում վարազներն ուտում են»:

Ինչ վերաբերում է «Իսկանդերն» օգտագործելուն, նա կոչ արեց վերլուծական դատողություններ չանել, դրա համար կան մասնագետներ: «Իսկանդերը հրթիռ է, Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են, պարզապես հեռահարությունը մեծ է և նրան խոցելը, հայտնաբերելը շատ բարդ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կամավորներին, որոնք ցանկանում են գնալ ռազմաճակատ, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանց չեն ուղարկում, ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Զուտ մարդկային իմ խորհուրդը՝ ովքեր ուզում են գնալ՝ անկախ նրանից, թե իրենց կարելի է, չի կարելի, օրենքով հասնում է, թե ոչ, թող անդադար թակեն զինկոմիսարիատների դռները, զինկոմիսարիատների հետ կապ պահեն, գուցե ինչ-որ որոշում փոխվի»:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը: «Որոշ դեպքերում ադրբեջանական զինված ուժերն առաջ են եկել, այդ հատվածներն իրականում ռազմական գիտության տեսանկյունից ծիծաղելի փոքր են՝ կիրառված ուժերի  կորուստների և ժամանակի կտրվածքով»,-ասաց նա և կոչ արեց չֆիքսվել կոնկրետ հատվածների վրա:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հաճախ իրականացնում է տեղեկատվադիվերսիոն համատեղ օպերացիա, այսինքն՝ գնում են մի բնակավայր, մտնում, նկարում, դրոշը դնում, հետո մերոնք հակահարված են հասցնում և նրանք փախչում են: «Դա անում են, քանի որ իրական, շոշափելի հաջողություն չունեն»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը երկու-երեք, գուցե հինգ օրում Արցախը գրավելու նպատակ ունեին:  Նա նշեց, որ սա պլանավորված բլից-կրիգ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ