News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Եվրահանձնաժողովը համավարակի ողջ ընթացքում առաջին անգամ սկսել է հրապարակել Եվրամիության միասնական սանիտարական քարտեզը, որը ձեւավորվել է համընդհանուր եվրոպական չափորոշիչների հիման վրա: Քարտեզը հրապարակվել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպայի երկրների եւ տարածաշրջանների քարտեզն օգտագործում է գունային կոդեր վերջին երկու շաբաթվա ընթացքում 100 հազար մարդու հաշվարկով մեկ օրում վարակման նոր դեպքերի միջին թիվը պատկերելու համար: Եվրամիության տարածքի մեկ երրորդը՝ 19 պետություններ, ներկվել են կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ վերջին երկու շաբաթում այդտեղ գրանցվել է օրական միջինում 150 նոր դեպք 100 հազար բնակչության թվով: Այդ քարտեզի ստեղծումը միջոցառումներից մեկն է, որոնք պետք է պարզեցնեն Եվրոպայում տեղաշարժման եւ կարանտինի կարգը, ինչպես նաեւ թույլ տան բաց թողնել ներքին սահմանները համավարակի երկրորդ ալիքի պայմաններում:

Եվրամիությանն անհրաժեշտ էր 7 ամիս մարտից ի վեր, որպեսզի համաձայնեցնի միասնական մոտեցումը սանիտարական իրավիճակի շուրջ տարածաշրջանները դասաարգելու համար: Համավարակի դեմ պայքարի միասնական մոտեցումը համաձայնացնելու դեպքում հիմնական խնդիրն այն փաստն էր, որ ինչպես սանիտարական, այնպես էլ սահմանամերձ վերահսկողության հարցերը գտնվում են ԵՄ երկրների ազգային կառավարությունների վարույթում, այլ ոչ Բրյուսելի հսկողության ներքո:

Համաեվրոպական «կարմիր գոտում» են Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Իռլանդիան, Մեծ Բրիտանիան (մինչեւ տարեվերջ, երբ կավարտվի Brexit-ի անցումային փուլը, այն դիտարկվում է որպես ԵՄ մաս), Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Մալթան, Ռումինիան եւ Բուլղարիայի մեծ մասը:

Ռուսաստանում այդ ցուցանիշը (14 օրվա ընթացքում 100 մարդու թվով նոր դեպքերի միջինի վիճակագրական թիվը), կիրառելի չէ, սակայն եթե հաշվենք օրական պաշտոնական ցուցանիշը, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 5-18-ը, այդ թիվը կազմում է շուրջ 9 դեպք:

Կորոնավիրուսի համավարակի առաջին օրերից ի վեր աշխարհում վարակվել է շուրջ 40 մլն, մահացել՝ ավելի քան 1,11 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ