News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 30
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա: Իսկ եթե դրանից մարզային բացառիկ քաղաքներում կա, ապա ծառայությունը մատուցվում է ավելի բարձր գնով, քան Երեւանում է:

Օրինակ՝ Ալավերդիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ չունեն ԿՏ սարքավորում, ապա խորհուրդ տվեցին դիմել Վանաձորի կամ Դիլիջանի բժշկական կենտրոններ: Իսկ Վանաձորի ԲԿ-ն ունի ԿՏ սարքավորում, որտեղ թոքերի ԿՏ ծառայության արժեքը կազմում է 30 հազար դրամ: Նույն պատկերն է նաեւ Գեղարքունիքի մարզում. այստեղ ԿՏ սարքավորում կա, բայց Սեւան քաղաքում, այդ սարքավորման միջոցով թոքերի ծառայութան արժեքն էլ 35 հազար դրամ է:

Կոտայքի մարզի ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններում ԿՏ սարքավորում առհասարակ չկա, եւ դիմողներին խորհուրդ են տալիս Սեւան դիմել: Արմավիրի մարզում ո՛չ Արմավիր ԲԿ-ն եւ ո՛չ էլ Վաղարշապատի հիվանդանոցը ԿՏ սարքավորում չունեն, փոխարենը «Մաստեր Ֆարմ»-ն ունի, որը Էջմիածնում մասնավոր բժշկական կենտրոն է:

Չմոռանանք նշել, որ կորոնավարակի տարածման այս օրերին թոքերի ԿՏ ծառայությունից օգտվելու համար նախապես է պետք գրանցվել, դա դեռ բավարար չէ, ԿՏ-ի համար նախատեսված կաբինետ մտնելուց առաջ էլ պետք է հերթ կանգնել, պատասխաններն էլ հիմնականում մարզերում տալիս են մեկ-երկու օր հետո։ Այսինքն՝ կորոնավարակակիրը պետք է հիվանդ երկու օր սպասի, նոր միայն նշանակումներ ստանա։ Բայց, ինչպես գիտենք, վարակը արագ է տարածվում, եւ 2 օրը կարող է է՛լ ավելի բարդացնել հիվանդի վիճակը։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ առողջապահության նախարարությունը. այս հարցերը կազմակերպելու, իր օղակներով ու կապերով ԿՏ հետազոտության գները ավելի մատչելի դարձնելու փոխարեն միայն կոչեր է անում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք. մահացել է 26 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 510127 վերջին մեկ օրում` 1098 նոր թեստավորում...
Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել դիմակներ կրել «հանուն նորմալ կյանքի»
Թույլ տվել ինձ պարզաբանել. դիմակներ կրելը ձեր կյանքը պակաս հարմարավետ դարձնելու համար չէ...
Նյու Յորքի դպրոցներում վերսկսվել են կորոնավիրուսի պատճառով դադարեցված դասերը
Կիրակի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ կրտսեր դասարանների աշակերտների եւ նախադպրոցական տարիքի սովորողների համար դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 7-ին…
Կորոնավիրուսի դեմ «Էպի ՎակԿորոնա» ռուսական պատվաստանյութը քաղաքացիների մոտ կշրջանառվի դեկտեմբերին
Ներկայում հոկտեմբերի 13-ին պատվաստանյութը գրանցելուց հետո մենք արդեն արտադրել են դրա 35 հազար չափաբաժին…
Թուրքիայում կորոնավիրուսի շուրջ իրավիճակը հաստատում է փորձագետների ամենավատ մտավախությունները
Այս շաբաթ Թուրքիայի կառավարությունը վերսկսել է կորոնավիրուսի վիճակագրության ներկայացումը՝ նշելով ոչ միայն ախտանշաններ ունեցող պացիենտների թիվն, այլ նաեւ ասիմպտոմ դեպքերը…
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդների ռեկորդային թիվ
Բացի այդ, երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքում դրական պատասխան է գրանցվել 2 058 մարդու մոտ: Նոր դեպքերի մեծամասնությունը (418) գրանցվել է Տոկիոյում…
Ամենաշատ