News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանին զենք մատակարարելու շուրջ, հայտնում է ուկրաինական OBOZREVATEL պորտալը` վկայակոչելով աղբյուրներ: Խոսքը 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների, ինչպես նաեւ չկառավարվող հրթիռների մասին է:

Դրանց տվյալներով` ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը գտնվում է նախագահի գրասենյակի ղեկավարի վերահսկողության տակ: Նրանց հետ բանակցությունները վարում էր «Պրոգրես» պետական ​​ձեռնարկության տնօրեն Տարաս Շիյկոն` արդեն Ուրուսկեւ հանձնարարականով: Ըստ աղբյուրների` ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Ուրուսկին մի քանի շաբաթ առաջ հանդիպել էր Շիյկոյի հետ: «Այդ զրույցից հետո Շիյկոն գաղտնի կարգով նստել է ադրբեջանական «Սոկար» ընկերության մասնավոր ինքնաթիռը եւ թռել է Թուրքիա»,- պատմել է զրուցակիցներից մեկը: Թուրքիայում ենթադրաբար հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայից Ադրբեջանին զենքի մատակարարման, իսկ ավելի կոնկրետ` 122 մմ եւ 152 մմ տրամաչափի թնդանոթների եւ չկառավարվող հրթիռների խնդիրները»,- հավելել է աղբյուրը:

Ըստ նրա, դրանից հետո փոխվարչապետ Ուրուսկու եւ պաշտպանության նախարար Անդրեյ Տարանի առջեւ խնդիր էր դրվել` ցանկացած եղանակով (որպես տարբերակ ՝ մնացորդային սկզբունքով) Թուրքիայի տարածքով Ադրբեջանին համապատասխան զենք մատակարարելու հնարավորություն գտնել: «Բոլոր գործողությունները գաղտնի են եւ իրականացվում են առավելագույն գաղտնիության պայպաններում»,- եզրափակել է աղբյուրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ