News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 28
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում շուտով կավարտվի, եւ պատվաստանյութի անհրաժեշտություն չկա, գրում է բրազիլական Globo թերթը:

Նախագահը քննադատել է բրազիլական Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժոաո Դորիային, ով մտադիր է բնակիչների համար Sinovac ընկերությունից չինական պատվաստանյութի խմբաքանակ գնել:

«Պանդեմիան կավարտվի: Ես կարծում եմ, որ նա մտադիր է արագ պատվաստել մարդկանց, քանի որ պանդեմիան ավարտվում է, եւ նա կասի՝ «դա տեղի ունեցավ իմ պատվաստանյութի շնորհիվ»: Հասկանալի՞ է: Այն մոտենում է ավարտին, դա պարզ է»,-ասել է նախագահը:

Ավելի վաղ Բոլսոնարուն չեղարկել է չինական պատվաստանյութ գնելու պատվերը՝ դա բացատրելով նրանով, որ փորձարկումները չեն ավարտվել, հաղորդում է «Gazeta»-ն:

Աշխարհում պանդեմիայի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 45 մլն դեպք, ավելի քան 30 մլն մարդ ապաքինվել է, ավելի քան 1,2 մլն մարդ՝ մահացել: Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,5 մլն մարդ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում գրանցվում են կորոնավիրուսի ավելի շատ ակտիվ դեպքեր
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակման 4 472 դեպք․․․
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1248 նոր դեպք. մահացել է 39 մարդ. Ապաքինվել է 1330 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 505965 վերջին մեկ օրում` 3358 նոր թեստավորում...
ԵՄ մի քանի երկրները Ծննդյան տոների ժամանակահատվածում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցառումները կթուլացնեն
Եվրամիության միանգամից մի քանի երկրներ որոշում են ընդունել իրենց տարածքներում գործող կարանտինային միջոցառումները թուլացնելու մասին․․․
Կիմ Չեն Ընը հրամայել է մահապատժի ենթարկել երկու մարդու, արգելել ձկնորսությունը եւ փակել Փհենյանը կորոնավիրուսի պատճառով
Կիմ Չեն Ընի կառավարությունը նաեւ կարգադրել է օտարերկրյա դիվանագետներին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կօգնեն հրահրել Միացյալ Նահանգներին, քանի որ նրանք մտահոգված են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ընտրված նախագահ Ջո Բայդենի նոր մոտեցմամբ…
Կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել աշխարհում բնակչության 60-70 տոկոսին պատվաստելու դեպքում. ԱՀԿ
«Սակայն տվյալ իրավիճակում մեզ անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստանյութերի ունակությունը ոչ միայն ապահովել կանխարգելիչ պաշտպանություն, այլ նաեւ կանխարգելել վիրուսի փոխանցումը»...
Շվեդական թագավորական ընտանիքը կորոնավիրուսով է հիվանդացել
Այսօր շտապ կարգով թեստ պետք է հանձնեն թագավորը, թագուհին, թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան եւ նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը․․․