News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարսի ճերմակ զգեստին ու փեսացուի հանդերձանքին փոխարինել են վարդագույն զգեստն ու զինվորական հագուստը։ Կամավոր պատերազմ մեկնած Ավետիքն ու հարսնացուն՝ Աննան ավելի վաղ որոշել էին առանց մեծ հանդիսության սեպտեմբերի 27-ին պսակադրվել։ Հենց այդպես էլ արեցին, միայն, թե Ավետիքը որոշել էր՝ կամավորագրվելու է։ Աննայի համար այս լուրն անսպասելի չէր։

«Ես արդեն ծանոթ էի Ավետիքի ընտանիքին, գիտեի, որ նրա հայրը որպես կամավոր մասնակցել էր արցախյան պատերազմին։ Ինձ համար սպասելի էր, որ Ավետիքը ևս հայրենիքի հանդեպ սերը ավելի բարձր կդասի։ Ես հպարտությամբ,  ճիշտ է նաև արցունքներով, բայց համաձայնեցի իմ հերոսի որոշման հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննան։

Հոկտեմբերի 29-ին Նորավանքում Ավետիքն ու Աննան միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տվեցին։ Նորավանքում Աստծո օրհնությունը ստանալու որոշումը Ավետիքինն էր։

 «Հաշվի առնելով պատերազմական դրությունը, իհարկե, մեզնից հեռու, էսօր կանք, վաղը կարող է չլինենք՝ ես որոշեցի եկեղեցու առաջ պարտքս կատարել։ Աննայի հետ երկար ժամանակ է՝ ինչ շփվում ենք, իր համաձայնությունը տվեց ու հասանք էս օրվան»,- ասաց նա։

Աննայի ու Ավետիքի պսակադրության խորհրդանիշերից է նրանց հարսանեկան հանդերձանքը։ Կոստյումին փոխարինել էր զինվորական հագուստը, իսկ հարսի ճերմակ զգեստին՝ վարդագույնը։ Դա էլ իր բացատրությունն ուներ։

«Իմ  վարդագույն զգեստը խորհրդանշում է թափված արյան և սպասելիք հաղթանակի միաձուլումը»,- նշեց Աննան։

Պսակադրությունից հետո Ավետիքը մեկնել է դիրքեր, սիրելիին վստահեցնելով՝ վերադառնալու է հաղթանակով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ