Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ եւ քննարկել ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն օպերատիվ գոտում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությանը համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական եւ խաղաղապահ առաքելության իրականացմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: