News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Խոզնավար գյուղը, որ դեկտեմբերի 1-ին Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանամերձ է դարձել, ընդամենը 1 կմ է հեռու սահմանից։

«Գյուղը փոսի մեջ է, երեք կողմից շրջափակված, ու իրենք մեզնից բարձր դիրքում են։ Տները բոլորն էլ մոտ 1 կմ են հեռու սահմանից։ Իսկ գյուղի ճանապարհն անցնում է վտանգավոր տեղով՝ սահմանից մի 600-700 մետր է հեռու»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց hամայնքի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը` նշելով, որ ադրբեջանցիները գյուղի սահմանի հատվածում դեռ չեն դիրքավորվել, սահմանը մեր կողմից պահում են զինվորականները։ 

Թեեւ ադրբեջանցիները դեռեւս չեն մոտեցել գյուղի սահմանին, սակայն գյուղացիների շրջանում տարակուսանք է՝ արդյոք կկարողանան շարունակել ապրել գյուղում, երբ հակառակորդն այդքան մոտ է։ 350 բնակիչ ունեցող գյուղում մարդիկ մեծամասամբ անասնապահությամբ են զբաղվում, իսկ այժմ զրկվել են արոտավայրերից, քանի որ դրանք մնացել են սահմանից այն կողմ։ 

«Մենք էդ տարածքով էինք ապրում, հիմա ոչ մի բան չի մնում մեզ, մարդիկ ուզում են գնալ  գյուղից։ Մարդ կա՝ 10 հատ խոշոր ունի, ասում է՝ չեմ կարող պահել։ Ուզում են ծախեն, էն էլ այնպիսի թվեր են ասում, որ գժվում են մարդիկ։ Չորս գլուխ անասունի համար մեկի արժեք են տալիս»,- նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ