News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում Ազգային ժողովը լուծարելու միայն մի տարբերակ կա: Վարչապետը պետք է հրաժարական տա: Դրանից հետո խորհրդարանը երկու անգամ փորձում է նոր վարչապետ ընտրել, այն նրան դա չի հաջողվում, եւ Ազգային ժողովը լուծարվում է օրենքի ուժով, երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը` ի պատասխան խնդրանքին մեկնաբանել իշխող «Իմ քայլը» դաշինքի նախաձեռնությունը Սահմանադրության մեջ հերթական փոփոխությունները մտցնելու մասին, որոնք խորհրդարանին կօժտեն ինքնալուծարման հնարավորությամբ` առանց վարչապետի հրաժարականի:

Գորգիսյանը նշեց, որ ներկայիս իշխանությունները` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վախենում են, որ եթե վերջինս հրաժարական տա, խորհրդարանն, ինքնալուծարման փոխարեն, կառավարության նոր ղեկավար կընտրի: «Մենք բազմիցս ասել ենք, որ այդ դեպքում մենք առաջադրելու ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանին, եւ չի բացառվում, որ նա կընտրվի, այդ թվում` իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների կողմից: Կարծում եմ, որ Փաշինյանը դրանից վախենում է, քանի որ հակառակ դեպքում նրանք արդեն կօգտվեին առկա իրավական կարգավորումից եւ երկիրը կտանեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհով»,- պարզաբանեց Գորգիսյանը` հավելելով, որ եթե իշխանությունները մտածել են ստվյալ իրավական կարգավորման փոփոխության մասին, դա նշանակում է, որ նրանք անհանգստության եւ մտավախության առիթ ունեն:

Պատգամավորը նշեց, որ իր հրաժարականի դեպքում Փաշինյանն այլեւս երկրի վարչապետ չի լինի, եւ հետեւաբար չի կարողանա օգտագործել ահաբեկման այն գործիքներն ու լծակները, որոնք օգտագործում է իշխող «Իմ քայլը» դաշինքում իր իշխանությունը պահելու համար: դաշինք Արդյունքում, ըստ Գորգիսյանի, իշխող դաշինքի իր գործընկերները կկարողանան հանգիստ եւ ազատ նոր վարչապետ ընտրել: «Կարծում եմ` սա է միակ պատճառը, որ նրանք պատրաստվում են նոր մեխանիզմ ստեղծել, քանի որ գործողը նրանք պարզապես վախենում են կիրառել»,- համոզված է «ԼՀ»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղարը:

Միեւնույն ժամանակ, Գեւորգ Գորգիսյանը շեշտեց, որ մինչ այժմ իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից վերջնական փաստաթղթի տեսքով օրենսդրական նախաձեռնություն խորհրդարան չի ներկայացվել: Ուստի, ըստ քաղաքական գործչի, խոսելու բան էլ չկա: Այնուամենայնիվ, նա հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը «Լուսավոր Հայաստանի» օրակարգում չկա, քանի որ դա կարող է միայն խորացնել առանց այդ էլ անկայուն իրավիճակը երկրում: «Եթե նրանց, ասենք, 89 ձայն է պետք, ապա նրանք պետք է բանակցություններ սկսեն խորհրդարանական բոլոր ուժերի հետ, բայց այդ մասին դեռ խոսք չկա»,- եզրափակեց պատգամավորը:

Ավելի վաղ «Իմ քայլում» խոստովանել էին, որ քննարկում են հերթական սահմանադրական բարեփոխման հարցը, սակայն Փաշինյանի կուսակցությունը մի շարք պատգամավորների` որպես նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի մասին հայտարարության ստորագրման դեմ բողոքի նշան, դուրս գալուց հետո, ներկայումս 83 ձայն ունի` անհրաժեշտ 88-ի փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ